Հովհաննես Թումանյանին: 1904, մայիսի 10, Թիֆլիս

Սիրելի Օհաննես. Այսօր Նիկոլից նամակ ստացա, որ գրում է, թե Թիֆլիզում ասելիս են եղել, որ սպանված եմ. – տեսնում ես, որ շա՜տ սուտ լուր է. արդեն Բաքվից ու այդտեղից և ուրիշ տեղերից ինձ հասել են այդ անհամ լուրերը. չգիտեմ` պատճառն ի՞նչ է…
Ես ամսուս 16-17-ին անպատճառ Մոսկվայից դուրս կելնեմ. մի քանի օր կմնամ Բաքու, հունիսի սկզբներին կլինեմ այդտեղ:
Այս տարի եկ մեր կոմերը:
Համբույրներ քեզ և Դերենիկին:

Բարևներով, քո` Ավետիք

Շուշանիկ Մատակյանին: 1893, մարտի 28, Էջմիածին

Սիրելի՛ քույրիկ.
Ի՞նչ գրեմ - արցունք, տանջանք, վիշտ, հեծծանք... Թառամեցան ծաղիկները, հանգան կայծեր՛ը, ձմեռն եկավ, բուք-բորան, մառախուղ, մոայլ, անապատ, անապա՛տ առանց օազիսի, ու՞ր Է երկինքը, սատղեոը, ծիածանը, արշալույսը. ո՞ւր է, ո՞ւր է անդրանիկ սերը, սերը պղատոնակա՛ն, մաքո՛ւր, անարա՛տ, կուսակա՛ն... Ու՞ր է, ո՞ւր... Ես լալիս եմ, Էս տանջվում.
Я вновь один, и вновь кругом
Все та же ночь и мрак унылый
И я в раздумье
Стою хад свежею могилой
Чего мне ждать, к чему мне жить,
К чему бороться и трудиться:
Мне большо некого любить,
Мне больше некому молиться!..
Այո՛, քույրի՛կ, այո՛, ես էլ ո՛չ ոքին չեմ սիրում, ո՚չ համար Էլ չեմ աղոթում...
Սակայն, ով գիտե, կարո՚ղ էի երևակայել, որ այն, այն ծաղիկը.— որի բուրմունքից արբեցած ես տարում էի,— թառամում է. ո՛չ, ո՛չ, չէի կարող, միթե կաոո՞ղ էի, միթե կարո՞ղ էի չսիրել «նորան»։
Երբ ես հուսահատ, երբ ես մռայլ, երբ ես հիսաթափված դիմում էի դեպի կորուստ, ո՞վ ինձ ձեռք տվեց, ո՛վ ինձ մխիթարեց, ո՛վ ինձ քաջալերեց, ո՛վ ինձ հույսեր խոստացավ, «նա՛», «նա՛»։
Երբ ես հոգնած կյանքից, երբ ես զզված գոյության անմիտ կովից, երբ ես մեռցրել էի հավատս թե դեպի մարդը և աշխարհը, ո՞վ ինձ նոր աշխարհ տվեց, ո՞վ ինձ իդեսղներ տվեց, ո՛վ երկինքն ու երկիրը սրտումս իջեցրեց, «նա՛», «նա՛»...
Երբ կյանքը իմ աչքում դատարկություն էր, խաղալիք էր, երբ աշխարհը կրքերի ե զվարճությունների օրորոց էր, եոբ աշխարհը ճահիճ էո, մարդիկ՝ գորտեր, ո՞վ ինձ ոգևորեց գիտության անվամբ. «նա՛», «նա՛»...
«Նա», «նա», «նա»՝ իմ փրկիչս էր...
0՜, «նա» այժմ, «նա» այժմ տանջվում է, դեո արև չտեսած գոլորշիանում է...
0՜, «նրա» օրերը, երկնային օրերը համրած են։
Ձմեռն եկավ՝ «նա» ծածկվում է, «նա» թաքչում է...
Եվ ես օրհնում եմ «նորան»...
Բայց ես, ես ի՞նչ անեմ, ես աաոել եմ ուզում, աարե՜լ. ապրել, ինչո՞ւ՝ չգիտեմ...
Ես չեմ ուզում այսպես կորչել, ոչնչանալ, աարել եմ ուզում հանուն գիտության, գիտության, միա՛յն գիտության համար ապրել, և իմ կյանքը գիտության համար նվիրել. ես գիտության, անմա՛հ գիտության զինվոր եմ ուզում լինել...
Այսուհետ սիրո ո՛չ շող ու ցող, ո՛չ բույր ու թույր...
Խաբուսիկ աշխարհ, խորամանկ դիմակ...
Ա՜խ, եթե ես կարողանայի աղոթել աստծուն, հավատալ աստծուն՝ երջանիկ կլինեի...
Եվ մի՜թե կա երջանկություն աշխարհի մեջ. ո՛չ, ո՛չ, նա ինքնախաբեություն, ինքնամոռացություն, եսականություն է... Ա՜խ, ես թշվառ եմ, ես ապերջանիկ, չկարեկցեք ինձ վերա. ես փոքրոգի չեմ, ես հաղթված չեմ կյանքի կովից։ Չկարեցե՛ք
Իմ վիշտը, իմ վերքը, իմ երգը թո՛ղ ձեզ չգրավե, թո՛ղ ձեզանից ևս արցունք չքամե... Մի՞թե ձեր վարդերը կարող էն –պսակ լինել ՛ի՛նձ. ,չեմ կամենում.. չե՛մ, չե՛մ...
Իմ արցունքները կարող են ինձ համար բուսցնել «նորա» նվիրական շիրմից փշեր և մամուռ, և այդ ինձ բավական է որպես պսակ, որպես հաղթանակ...
Դո՛ւք ուրախացեք, ղո՚ւք ապրեցեք, դո՛ւք սպասեցեք դարձյալ, կյանքը ղեո ժպիտ է տալիս է ձեզ համար, իսկ ինձ` ո՛չ...
«Նա» ձեզ համար մեռնում է, բայց ինձ համար՝ ո՛չ. «նա» միշտ կենդանի կմնա և՛ իմ սրտում, և՛ իմ երգերում, և՛ իմ աղոթքներում՝ ավելի մաքո՛ւր, ավելի սո՛ւրբ... իսկ գաղտնի տանջանքով ավելի շուտ կհասնեմ կյանքի նպատակին՝ գերեզմանին, քան թե ղուք... և. հավիտյան «նա» սիրում և օրհնում է ինձ և. ես՝ «նորան»։

Ավետիք

ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ, 1893, 18 մայիսի, Ալեքսանդրապոլ

Հարգելի վարժաաետ.
Չգիտեմ ինչո՞ւ, բայց երկար ժամանակ է ոտանավորներիս տեղ չեք տվել «Տարազում»։
Իմ մեջ մի՞թե չկա բանաստեղծություն և իմ ոտանավորները սո՜սկ ոտանավորներ են — անգույն, անգեւլարվեստ և անկրակ, գոնե իմ ինքնաճանաչությունը ինձ այդքան անբովանդակ չի կարծում... և մինչև անգամ խրախուսում է... իսկ Ձեր մոռացությունը ոչնչությունս երեսովս է տալիս և վիրավորում է ինքնասիրությունս։
Թույլ տվեցեք ասել այն, ինչ որ զգում եմ և մտածում.— անցյալները Դուք իրար հետևից — անընդհատ տպագրեցիք պ. Ա. Ծատուրյանի ոտանավորները, իսկ վերջերս պ. Հ. Կոստանյանինը. ախր չէ՞ որ այդ, իմ կարծիքով, թերթի համար միապաղաղություն է. ընթերցողները ծանոթ լինելով ծանոթ բանաստեղծների մոտիվների հետ, տաղտկությամբ են կարդում համարյա կրկնությունները, և այս եզրներից այն է եզրակացվում, որ ավտորիտետ ասած բանը հանդուգն է, և այդպիսով նոր ծլող ուժերը խոնարհվում ՛են նրա աոաջ՝ կորցնելով իրենց անհատականությունը..,
Իհարկե, հարցը ուրիշ տեսակ կձևակերպվի, եթե լինի անաչառ ընտրություն և անալիզ, իսկ այդ մենք չունենք...
Ձեզ ուղարկել եմ շատ ոտանավորներ.— անցյալ անգամները ուղարկել էի «Իսպանական արաբների սիրո երգերից— երեք երգ», բայց չտպվեց, այժմ ուղարկում եմ մի քանի հատ (6) «Տարազի» համար։ «Մայիս» ոտանավորս «Տարազի» համար կորցրել էիր սեզոնը - ավելի պատշաճ է «Աղբյուրի» համար։
Սրանց հետ ուղարկում եմ «Արգինայի լույսի» մասին գրածս։—«Նոր-Դարի» № 78 - ում գրած էր այդ երևույթի վրա և նրան աստվածացրած, մարդ կատաղում է, երբ ամեն մի բան տպվում է այդ թերթում և մնում անբողոք։ Խնդրում եմ «Տարազի» մոտիկ համարում տպեք «Լույսի» մասին գրածս, աղեքսանդրապոլցիք և շրջակա ավանները լույսի մասին սպասում են մի միտք հանգստացնող բան։
Սիրելի վարժապետ, եթե հետաքրքրվում եք իմ դրությամբ, կարճ ասեմ.— գարունս ես գյուղերում պարապում էի գործնական, գյուղատնտեսությամբ։ Արտասահմանի անցագիր չէին տալիս. այժմ երաշխավորների միջոցով տալիս են, և ես մոտ ժամանակներս կուղևորվեմ։

Ընդունեցեք համակրանքս։
Ձեր աշակերտ՝
Իսահակյան Ավետիք

ՆԻԿՈԼ Աղբալյան: 1898

... Բոլոր հոգով պիտի կենտրոնանամ այն մեծ նյութի, գործի վըա, որ անունը «Յոթ օր ապատում, յոթ գիշեր անապատում» եմ դրել, որտեղ պիտի մտցնեմ բոլոր իմ հիմարություններն ու ոչ-հիմարությունները... Շա՜տ-շատերի մոտ եմ կարդացել այդ գրվածքի կոնսպեկտն ու մշակված կտորները, ե բոլոոն էլ գովել են... Մենակ այդ պիտի գրեմ և վերջ տամ գրելուս և գոհ կլինեմ, որ մեռնիմ...
(Հեղափոխական էպոսիս թեման շա՛տ հետաքրքիր է)։
Այժմ խնդրում եմ, որ պ. Արասխանյանցին դիմեք, որ ինձ տեղ տա «Մուրճ»–ում և այս տետրիցս տպագրեցեք «Մուրճ»–ում, հենց մոտ համարներից <մեկում>: Շատ եմ ուզում «Մուրճ»–ում գոել, իբրև լուրջ օրգանում, ուստի խընդրում եմ, որ ինձ էլ* տեղ տաք։
Իմ ոտանավորները խստությամբ քննելիս բացատրեք մի քանի տողով լիրիզմի նշանակությունը, ապա անցեք ոտանավորներին։ Քննադատելիս աչքի անցրեք և՛ տետրում գրածներս... Մի փոքր երկար կանգ սաեք ժողովրդական մոտիվների վրա։ Դիտեցեք և՛ այն, որ իմ հանգերը այսպես կոչված «ճոխ» տեասկիցն են - օրինակ լիքն են այսպիսի 1 անընթ.– «մրմունջ-սրտունջ, շողա-ցողա, դողա-լողա»... Հենց ժողովրդական տարրը...
Եթե կարող եք՝ ջախջախեք իմ մեջ այս ինքնահավան - կարծիքը. <...>

Արշակ Չոպանյանին: 1899, 9-ն ապրիլի, Աղեքսանդրապոլ

Մեծապատիվ պ. Արշակ Չոբանյան
Ես Օդեսայումն եմ եղել, երբ Դուք նամակ էիք գրած եղել ինձ՝ «Մուրճի» հասցեով: Երբ ես վերադարձա Թիֆլիս, այս տարի հունվարին, ա. Արասխանյանցը ինձ ասաց Ձր նամակի մասին, որը դժբախտաբար կորել է, կամ կորցրել է. մի խոսքով ինձ չէ հասել. ցավում եմ, որ չեմ ստացել, որ ինձ շա՜տ է հետաքրքրում: Թեև մասամբ ենթադրում եմ նամակի իմաստը - եթե Ձեր ցանկությունն է ինձ աշխատակից ունենալ «Անահիտի» համար - ես պատրաստ եմ ուժերիս ներածի չափ նպաստել Ձեր համակրելի գործին. կտամ արձակ և չափածո ինքնուրույն գրվածքներ, զանազան հոդվածներ և թարգմանություններ գերմաներեն և ռուսերեն լեզուներից:
Կզարմանաք, որ մինչև այժմ Ձեզ նամակ չէի գրել. (հունվարից —ապրիլ). պատճառը հիվանդությունս էր և դրությանս անորոշությունը. առողջությունս այժմ լավ է, բայց դրությունս դարձյալ անորոշմի - բան, որ շատ է խանգարում կենտրոնանալ – պարապել:
Ո՜ւր պիտի գնամ, ի՞նչ պրտի անեմ — ահա՛ ինձ զբաղեցնող այս անձնական հարցը, որ իհարկե, շա՜տ բնական է: Մի քանի տարի առաջ ես Եվրոպայումն էի, հետո վերադարձա հայրենիք - Կովկաս, ուր ձերբակալվեցի հայկական դատի առթիվ (ռուսաց կառավարությունից), մի տարի բանտարկվելուց հետո, ուղարկեցին ինձ աքսոր—ամբողջ երեք տարի է, որ ես անկախ չէի, կառավարության օրենքի տակ, հսկողության տակ, կապված-կաշկանդված. այժմ նոր եմ ազատվել և եկել եմ տուն, և զարթնել է այն հարցը՝ ու՞ր գնալ, ի՞նչ անել։ Այս շա՜տ է տանջում ինձ, և ոչ մի վճիռ դեռ չեմ կայացրել իմ նկատմամբ, իսկ այնքա՜ն եմ տանջվել, այնքա՜ն ժամանակ եմ կորցրել՝ և որը պետք է նորից վերականգնել, կորուստը փրկել, ուղղվել... Բայց ինչպե՞ս…Արդյո՞ք հնար ունիմ — լոկ միջոց տնտեսական, նորից գնալու Եվրոպա՝ շարունակելու ուումս, քանի դեո երիտասարդ եմ. իսկ եթե չկարողացա գնալ, ի՜նչ անեմ այս՜տեղ — Կովկասում, ուր ո՛չ մի կյանք, հոգեկան շահեր չկան…
Հայ ժողովրդի մեջ, վերջին դժբախտ անցքերի շնորհիվ, շնորհիվ, տիրում է մի դառն հիասթափումն դեպի գրականությունը, մամուլը, միտքը, հասարակական կյանքը. այժմ ամենքը, թե՛ ինտելիգենտը, և թե՛ ժողովուրդը միայն իրենց տնտեսական շահերովն են կլանված և ընտանիքի մեջ ամփոփված: Գրողի, մտածողի համար այստեղ օդ չկա… Իսկ մեր հայ գրողնե՜րը... խեղճե՜րը... հացի խնդիր, դառն կարիք, ժողովրդի անտարբերությունը, կառավարության ճնշումներ, հալածանք... Ուղիղն ասած՝ ուժ չկա ապրելու... Ի՞նչ անել այստեղ. - Հայ դպրոցները փակ, գրադարան-ընթերցարանները փակ. գրականությունը ճնշված՝ ինչո՜վ ոգևորվել. - ժողովողո՞վ, ժողովուրդը ծաղրում է ազգությունը» և շա՜տ ստոր մակերևույթի վրա է նրա հոգու աշխարհը... Այս բոլորին կան նպաստող, սիստեմատիկ հանգամանքներ-պայմաններ, հասկանալի են, որ արվեստական և բարձրից նյութած որոշ քաղաքական գործունեության պտուղ։
Ի՛նչ անել այստեղ... այս հարցը ինձ բոլորովին ջլատում Է, և ես հիմա շա՜տ հուսահատված եմ և կորած թե՛ ինձ, և թե՜ ուրիշների համար...
Երևի Դուք կպատասխանեք «ի՛նչ անելուն»՝ «գրել-գրեցեք»... Բայց հոգի չկա գրելու, խանդ, պաֆոս - ոչի՛նչ չկա…Իսկ տեղական միջավա՞յրը... 0, Դուք չեք կարող երևակայել այստեղ...
Ահա՛ դրանք են պատճառները, որ ես մինչև այժմ անտարբեր եմ գտնվել Ձեր թերթին, սա շա՜տ դատապարտելի է իմ կողմից, բայց ի՞նչ անեմ, ուղիղն ասած՝ կարեկցության արժանի եմ դարձել, դիմում եմ այնտեղի հարուստներին բաժանորդ գրվել մեր թերթերին, լրագրներին՝ ծաղրում են լրաբաբսր... այդքան անտարբեր են. դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ «Մուրճը» մեր ողջ քաղաքում միայն 2 բաժանորդ ունի. 2 հա՛տ միայն, .իսկ «Անահիտը»՝ երևի միայն քաղաքի կլուբը (ակումբը). և գիտե՞ք, մեր քաղաքը Կովկասի ամենաբազմամարդ հայաբնակ քաղաքն է՝ զու՜տ հայերով, 30 000 բնակիչ, շրջապատված 200 հայ բազմամարդ գյուղերով և այդքան խիտ ազգաբնակության մեջ, հազիվ մի տասը ինտելիգենտ-կրթված անհատներ գըտ– նըվին. մեր երիտասարդությունը, հին ուսուցիչները - բոլորը, այժմ Բաքու քաղաքումն էն, նավթի աշխարհում, ուր շահ ունեն:
Երկար եղավ նամակս, և Ձեզ, երևի. ձանձրալի, մանավանդ– որ անծանոթներ ենք, բայց ոչ՝ վաղուց ծանոթներ ենք և ահա թե ինչո՜ւ կամա-ակամա սիրտս բացեցի Ձեր առաջ՛, բարեկամս: է՜յ, դառն են մէր հայոենիքի պայմանները. օրհասի մեջն ենք, և հազիվ կարող ենք օդ շնչել. երանի՜ Ձեզ, որ ապրում եք մտ՛քի աշխար՛հում, լուսավոր մարդկանց մեջ, և Միցկևիչի նման երազում եք հարազատ ժողովրդի վերածնությունը, երանի՛ Ձեզ, որ ընդունակ եք զգալու, խորհելու, և տանջվելու... Ես այստեղ անպատճառ կքարանամ և կլինեմ ամբոխի հարազատ որդին – քարե - զանգ, քարե-զանգ, որ ձայն չունի, համր է, մեռած, և չի կարող ղողանջել վեհություն ու գաղափար...

Ընդունեցեք խորին հարգանքս, Ձեզ համակրող Ավետիք Իսահակյանց.

Հ. Գ. Սպասում եմ Ձեր նամակին, մոտս չունեմ իմ հրատարակած գրքից՝ «Երգեր ու վերքեր», որ ղրկեմ, հետո կուղարկեմ անպատճառ: «Անահիտի» չորրորդ համարը չէ ստացվել մեզանում, երևի ցենզուրան է գրավել:
Խնդրում եմ շուտով պատասխանեք նամակիս՝ ի՛նչ որ ուզեցել էիք ասել կորած նամակով և ի՛նչ որ հիմա կուզեք։

Ձեր Ավ. Իսահակյանց

Հասցես` - Кавказ, город Александрополь (Эриванская губерния). Аветик Исаакян Генеральская улица

Հովհաննես Թումանյանին: 1900, հոկտեմբերի 21, Ցյուրիխ

Սիրելի Հովհաննես,
Եվրոպա հասնելուցս մի քանի օր հետո ես քեզ մի բաց նամակ գրեցի - տանդ հասցեով, որ այն ժամանակ հիշում էի թիվը, տունը,– բայց պատասխան չստացա. Դերենիկին մի քանի նամակ ևս գրել եմ, նույնպես պւստասխան չունիմ:
Հիմա խնդրում եմ, որ նամակս ստանալուն պես, ինձի պատասխանես:
Ինչպե՞ս է քեֆդ, ի՞նչ ես անում, ի՞նչ է անում Շանթը. ո՞ւր է Դերենիկը. (Աղբալյանին նամակ գրել եմ Մոսկվա). ի՞նչ հալի մեջ է Վերնատունը։ Ո՞նց է ընտանիքդ, բալեքըդ... Մինչև այժմ մի բան չհրատարակեցիր — «Դեպի անհունը», «Սինամ թագավորը»։ Ե՞րբ է հրատարակվելու «Մուրճը», իսկ «Տարազը» ի՞նչ է անում։
Թե իմ մասին կհարցնես, - քեֆս վատ է, տրամադրությունս միշտ մռայլ. հույս, ոգևորություն, եոանդ-բան՝ չկան մեջս, բայց քաշե-քաշ ապրում եմ, քաշե-քաշ պարապում:
Եղբայր, գերմարդիկ չենք, որ ասքան հարվածներ, տանջանքներ ուտելուց հետո՝ էլի զվարթ, աշխույժ լինենք... Բաներս բո՛շ է...
Ղ. Աղայանը, կարծեմ, հիմա Բաքվումն է, իսկ Դերենիկը ինչո՞վ է ապրում:
Սիրելի՛ս, գրի՛ր, գրի՛ր, տեսնենք ի՛նչ դուրս կուգա. ուզում եմ «Աղբյուր-Տարազին» բան ղրկել, բայց հավաս չկա. ծերացա՜նք, դեո չապրած... Կարո՛ղ ես ինձ հայտնել, թե Ե. Թոփչյանը Թիֆլիզո՞ւմն է հիմա, ի՞նչ է անում։ Արշասկ Ղազարյանի մասին կարո՞ղ ես գրել. ի սեր աստծու, ում նամակ եմ գրում՝ պատասխանում չեն` խո չե՞ն խռովել ինձնից, բայց խռովելու ի՞նչ տեղիք կա արդյոք, ախր ինչո՞ւ Դերենիկը չի գրում ինձ...
Էլ ի՞նչ գրեմ, – գրելու շա՜տ բան կա, բայց նամակագրության թելը պիտի պահել, որ մարդ սկսի բացվել, և գրե՛լ, գրե՛լ:
Սպասում եմ նամակիս պատասխանին:

Մնամ համբույրներով,
քո՝ Ավետիք Իսահակյան
Բարևներ բոլորին։

Հասցես` - Zurich (Швейцария) Sonnestrasse, N 4 IV, Avetik Isahakian.

Հարազատներին, 1904, նոյեմբերի 28, Ախալցխա

Սիրելի՛ք, ես հիմա Ախալցխայում եմ, և մի քանի օրից հետո կլինեմ Թիֆլիզ, գուցե անցնեմ դեպի Բաքու: Ողջ և առողջ եմ:

Համբույրներով,
ձեր` Ավետիք

Հ. Գ. Հովհաննեսի և Ափինյանի մոտի գրքերը հավաքեցեք:

Շուշանիկ Մատակյանին: 1904

Նորից վեր եմ աոնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ թեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել. – սիրել - ես քեզ չեմ սիրում, ատել — ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում քեզ հազար - հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել՝ նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել /անզոր եմ քեզ/, ամբողջ էությունս բարի է... և որ ամենաողբալին է՝ ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ, երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի՛ որոնիր այս տողեոի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև, մահս քեզ էլ ո՛չ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա՛ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քու առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,— հայհոյեմ քու բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենա նվիրական սերս շան պես դուրս վռնդեցիր, որովհետև, դու ինձ չարչարեցիր, նա հատակեցիր՝ անսահմանորեն:
Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել - գիտե՛մ, գիտե՛մ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի,— ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու, չէ՛ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ՛ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, «թանկագին» և «ջան» խոսքերով խաղում էիր հետս... և այդ բոլորից հետո ղու ինձ ոտաց տակ տվիր. խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ` չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ — մնացին, ժանգոտվան, արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր դեպի ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ…
Եթե ամենակատաղի թշնամուս սիրեի, իմ, դեպի քեզ մրրկող սիրուս մի չնչին մասով, թշնամիս ինձ կգրկեր, կգուրգուրեր և կմխիթարեր... Իսկ դու - դու գիտեիր իմ դժոխային տանջանքներս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր… Ես քեզնից է՛լ սեր չէի ուզում, քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ մարդ տեսնեիր…
Դու ասում էիր ինձ, որ այն ժամանակ ջահել էիր և ուրիշները ներշնչում էին քեզ... Բայց, բայց... չէ՛ որ ջահելները ունեն գթառատ սիրտ, բայց մի՞թե դու ջահել էիր. դու հասած էիր՝ և այն էլ շա՜տ զզվելի կերպով, որ աոաջին պատահող ամուսնու գիրկն ընկար…
Այո՛, մենք հետո բարեկամացանք, գուցե դու հետո ինձ սիրեցիր, բայց այդ օրվանից ես քեզ սկսեցի ատել և հայհոյել. դու հետո ինձ սիրում էիր ո՛չ մաքուր կերպով, այլ ֆիզիկապես... Ես զզվում էի քեզնից, բայց և անդիմադրելի կերպով սիրում էի. ա՜խ, ամբողջ 13 տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ, ողջ ուղեղը, հոգին և սրբապղծել իմ ողջ երկինքը... Դու ինձ արնաքամ արիր, գուցե ակամա, դու սպանեցիր իմ տաղանդը, դու ինձ մղեցիր ամենածանր, դառն հուսահատության, երբ ես ամբողջապես թաթախված ինքնասպանության ծանր մտքերով, հանկարծ սթափվեցի - ինձ դուրս կանչեց ժողովուրդը, հեղափոխությունը, իմ ջախջախված գենին - ես տեսա իմ աչքում բոլոր իլյուզիաները ցրված, վարագույրները բացված ե քեզ՝ որպես ամենավատ կինը բոլոր կանանցից... և քեզ հայհոյեցի աշխարհքի ամենածանր հայհոյանքով, որ իմ կյանքում մի անգամ եմ ասել, և այն էլ քեզ, իմ հոգուն, իմ իդյալին. այժմ մազերս փետանում են և ամաչում եմ, և սոսկում եմ այդ հայհոյանքից... Եվ այն օրից, երբ գրեցի...
Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել. ես պիտի քեզ անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց կամ սպանեի ինձ. սպանել չուզեցա, որովհետև բնությունը իմ մեջ շա՜տ Է կյանք և կյանքի ուժ ու սեր դրել, բայց հայհոյել կարողացա, իհարկե, ավելի լավ Էր մեռնեի, քան հսանեի այն օրին, որ իմ դարեր, դարեր պաշտած երազը սբապղծեի ոտաց տակ տայի... Բայց այս բոլորի միայնակ մեղավորը դու ես:
Այժմ ի՞նչ եմ ուզում ասել ես. - խոսքս հետ չեմ առնում, բայց այդ հայհոյանքով էլ չբժշկվեցի ես. դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, լայնաբերան, լայնաբերան. դու որդ դարձար իմ վերքի մեջ, և ոչ մի երկրային ու երկնային դեղով դա չի բժշկվի... Այժմ դաոնաս իմ կինը — ես իսկույն կփախնեմ քեզնից, դաոնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն սանր շղթան, որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց...
Բայց լալիս եմ հիմա, Ա սրտիցս արյուն է կաթում, գնա՛, Շուշիկ, Աստված քէզ հետ, ապրիր քու երեխաների համար. ինձ մի՛ անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի՛ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում էմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի՛ նայիր, ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար. հոգիս խոստում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծու անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի հնազանդվում. չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի. քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս՝ ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ:

ԱՂԱՉՈԻՄ ԵՄ ՔԵԶ...
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԵՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ։
ԴՈԻ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ՜Ր, ՄԵՌԱՐ...
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈԻՐՈԻՄ ԵՄ ՔՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈԻՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈԻ...

ԱՎԵՏԻՔ:

Աննա Մատակյանին: 1905, ապրիլի 14, Ալեքսանդրապոլ

Ես միայն երեկ երեկոյան դարձա Երևանից, էջմիածնից և ստացա քո նամակը, ցավում եմ խորապես, որ վշտացրել եմ քեզ, բայց և ուրախ եմ, որ դրանով շատ բան կպարզվի մեր մեջ. առհասարակ. ես կռվով, զոոով եմ քու բերնից խոստովանքներ լսել. ասա՛, սիրելիս, ասա՛, իմ հոգուս հոգի, ասա՛ ինձ, ինչ որ զգում ես, թող լեզուդ-սիրտդ միայն բաց լինի իմ առաջ. ուրիշների մոտ կեղծիր, ստիր, բայց իմ առաջ եղիր ծով՝ բացարձակ. աշխարհում ես եմ «ես հարկավոր, ուրիշ մարդիկ դատարկ բաներ են. ամենից աոաջ ես, հետո՝ ուրիշները:
Ես վաղը երեկո կգամ Թիֆլիզ. այնաես որ շաբաթ օրը կլինեմ այդտեղ, ո՞ւր քեզ տեսնեմ, եկ Дворцовая ул., այդ տեղերը, դումայի մոտերը, Սակաձեի կաֆեի մոտերը, թե չէ կուգամ քեզ մոտ, այդտեղ կպարզվինք, կբացատրվինք, և Քրիստոսի հարության հետ հարություն կառնի և մեր սերը. ես հավատում եմ դրան:

Քո՝ Ավետիք
14 ապրիլի, 1905 Ալեքսանդրապոլ

Նիկողայոս Մառին: 4 օգոստոոսի, 1906, Ղազարապատ գյուղ

Մեծաաատիվ պարոն պրոֆեսոր,
Ձեզ խոստացել էի, կարծեմ Մխիթար Անեցին, բայց դուրս եկավ, որ այդ չունեմ, այլ՝ Սամուել Անեցին. համենայն դեպս, գուցե հարկավոր լինի:
Ուղարկում եմ և՛ Աբրահամ կաթողիկոսը
Ընդունեցեք հարգանքներս և ողջույններս`

Ավետ. Իսահակյան

Շուշանիկ Կուրղինյանին: 11 հոկտեմբերի, 1907, Թիֆլիզ

Հարգելի կոլեգա տ. Շուշանիկ,
Թերթիս խմբագրությունը իմ միջոցով խնդրում է Ձեզ, որ աշխատակցեք թերթին՝ ոտանավորներով և արձակներով, և որոշ հոնորարով, որը ստանում ենք և մենք. Հոսով եմ, որ չեք ծուլանա և նյութ կուղարկեք: Ավելորդ չի լինի ասել, որ Ձեր նկարը ստանալուց հետո մի նամակ գրեցի, որը, անշուշտ, ստացած կլինեք.

Բարևներով և հարգանքներով Ձեր՝ Ավ. Իսահակյան

Գարեգին ԼԵՎոնյանին

Սիրելի Գարեգին,
Շնորհավոր Զատիկդ:
Տնաշե՛ն, կես ամիս է «Գեղարվեստը» լույս է տեսել, երեսդ չտեսանք. անշնո՛րհք, չէի՞ր կարող ղրկել մի օրինակ. խնդրում եմ իսկույն ղրկես, թէ չէ շա՜տ կնեղանամ - սպասում եմ։

Քո՝ Ավ. Իսահակյան

Հովհաննես Թումանյանին, 1908, ապրիլի 21,

Սիրելի Օհաննես,
Շնորհավոր Զատիկդ. լսեցի, որ տեղ ես գնալու. թե գնում ես՝ բարի ճանապարհ, թե մնում ես՝ մնացի՛ր խաղաղությամբ։
Ուզում էի մոտ օրերս Թիֆլիզ գալ Լեոյի տոնին ներկա լինելու, բայց որ հետաձգած է՝ ուստի վաղը-մյուս օրը մեկնում եմ էջմիածին, գնում եմ Դվին պեղումները տեսնելու, և Այրարատի սրբազան դաշտի սոսիների փթթումը տեսնելու:
Լեոյի տոնին կհասնիմ այդտեղ, հետո որոշենք՝ մարշրուտ կազմենք թափառելու` գնանք Լոռի, Սևան, Ալագյազ, Անի, Մրեն:
Բարևներ տիկին Օլյային, տերտերին, Մուշեղին, Աշխենին, Նվարդին և մյուսներին։
Համբույրներով՝ քո Ավետիք։
Բարևիր Լեոյին, Լևոնին - Շանթին։

Ալեքսանդր Ծատուրյանին, 1910, ապրիլի 20, Ղազարապատ

Սիրելի ընկեր, Աղեքսանդր Ծատուրյան.
Սրտի խորին ուրախությամբ իմացա, որ տոնվելու է Ձեր 25-ամյա գրական հոբելյանը: Ես ուրախ եմ ոչ թե այն պատճառով, որ գիտակից հասարակությունը գալիս է գնահատելու և երախտահատույց լինելու, այլ այն պատճառով, որ Դուք 25 տարվա մարտիրոսական, դժվարին ճանապարհ եք կըտրել, անցել, և Ձեր անունի վրա ստվեր չկա, և պայծառ հա¬յացքով կարող եք ու դեո ուժ ունիք աոաջ քայլելու:
Ո՛չ ոք չի կարող այնպես խորագին զգալ այն հայտնի և անհայտ տանջանքները, որ Դուք ապրել եք 25 տարվա մեջ, բայց եթե միայն Ձեր գրչի ընկերները. հայկական վայրենի հասարակության մեջ այդ մի պրոմեթեական դարավոր տառապանք է, մի իսկական հերոսություն, որ ընկած է Ձեր և Ձեր ընկերների զգայուն ուսերին: Եվ այսօր ես, Ձեր կրտսեր եղբայրը գալիս եմ գլուխ խոնարհելու Ձեր աոաջ, և ոչ միայն նրա աոաջ, ինչ որ Դուք արել եք և ստեղծել, այլ այն մեծության աոաջ, որ չարտահայտվեց և չասվեց, որը կար Ձեր հոգում, և որը խեղդվեց մեր անհրապույր միջավայրում:
Իմ ավագ ընկե՛ր, իմ սիրելի ընկե՛ր, և Դուք մի՛ հավատացեք այն ծափերին և ճաոերին, որոնք վաղը որոտալու են ի պատիվ Ձեր. իմ խոքփն համոզմունքով հայ գրական խոսքը միշտ արհամարհված է և հայ ստեղծագործ միտքը միշտ ծաղրված հենց այդ մարդկանց կողմից, որոնք վաղը կուշտ որկորով պիտի շրջապատեն Ձեզ, մյուս օրը Ձեզ նորից արհամարհելու և ծաղրելու համար:
Դուք մի՛ հավատացեք մեր անգրագետ ինտելիգենցիային, մեր այլասերված ուսանողության և մեր գիշակեր բուրժուազիային. նրանք, որոնք օվսաննա են տալու Ձեզ, հավատացնում եմ Ձեզ, որ չեն էլ կարդացել Ձեր ստեղծագործությունները:
Դուք հավատացեք Ձեր ապագային՝ ոչ այն շաբլոնական ապագային, որ իբրև թե պսակելու է Ձեզ, այլ մայրենի խոսքի ապագային, այն մեծ գաղափարին, թե ամեն ինչ կանցնի, կմնա Ոգին միայն ստեղծագործության, կմնա մայրենի խոսքը միայն, որի մեջ կապրի Ձեր շունչը, Ձեր ստեղծագործական վեհ տաոապանքը, Ձեր իսկական սերը: Որիշ ոչինչ չունիմ Ձեզ ասելու և շնորհավորելու. ցանկանում եմ Ձեզ ուժ և կորով և վեհանձնություն աոաջ գնալու՝բարձր պահելով հայ գրողի պատիվը, որը իրապես հայ ժողովրդի պատիվն է:

Ընդունեցեք ջերմ և սրտանց համբույրներս, իմ թանկագին ընկե՛ր.
Մնամ Ձեր կրտսեր եղբայր՝
Ավետիք Իսահակյան

Վիկտորիա Աբովյանին, 1911, հուլիսի 25, Կարին

Սիրելի Վիկտորիա.
Արդեն մի շաբաթ է, որ Կարինումն ենք. լավ օրեր անցկացրինք, բայց հոգեպես ես միշտ տխուր եմ եղել, թվում է, որ այս ճամփեն շա՜տ է երկար, և վերադարձը ո՜ւշ է լինելու։
Այսօր ճանապարհվում ենք դեպի Տրաաիզոն, վեց օրվա անծայր ճամփա է. նրանից հետո էլ ծովով երեք օր, և կհասնենք Կ. Պոլիս: Ճանապարհից կգրեմ, իսկ մանրամասը՝ Կ. Պոլսից։ Ամեն օր նայում եմ «Մեծ արջին», և թվում է, որ քո հայացքն էլ է հառած այնտեղ - ա՛յ այս աստղին...

Առայժմ սրտագին համբույրներ քեզ և բժիշկին,
մնամ քո՝ Ավետիք

Վիկտորիա Աբովյանին, 1911, Պոլիս

<...> Հոգիս, բժիշկին էլ ասա, որ ինձ նամակ գրե. ի՞նչ եք անում, ո՞ր եք... Եթե այսպես շուտ ինձ մոռացաք, տարիներ հետո անունս իսկի չպիտի հիշեք նույնիսկ:
Աչքից հեռու — սրտից հեռու։
Իսկ ես Ձեզ միշտ հիշում եմ և անչափ, անչափ կարոտնում։
Նամակս կարճ եմ գրում, որովհետև հույսս կտրել եմ պատասխան ստանալուց՝ այսքանն էլ հերիք է ձեզ պես դավաճանների համար:

Ավետիք
Հասցես Constantinople

Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության Մեծահարգո Մասնաժողովին
1912, մայիսի 8

Ստացա ապրիլի 15-ի թվակիր Ձեր գրությունը, որով Մասնաժոդովդ հանձնարարում է ինձ թարգմանել Կ. Համսունի «Պանը», տպագրական թերթին 26 ոուբլի վարձատրությամբ. Երեկ ստացա «Պանի» գերմաներենը – Maria von Barch-ի թարգմանությամբ, որը «Պանի» միակ իրավատեր թարգմանիչն է Գերմանիայում, հրատարակչ. Albert Zaugen, Munchen թերևս հարկավոր գա Ձեզ այս՝ համեմատելու համար:
Շուտով կձեոնարկեմ թարգմանությունը, հույս ունեմ, որ նկատի կունենաք ինձ հաջորդ թարգմանական ձեռնարկների մեջ:

Ընդունեցեք հարգանքներս՝
Ավ. Իսահակյան

Հովհաննես Հովհաննիսյանին, 1913, ապրիլի 30, ԺընԵՎ

Շատ սիրելի բանատսեղծ`
Հովհան. Հովհաննիսյանին
Այս հանդիսավոր օրը, որ հայ հասրակության գիտա¬կից մասը գալիս է Քո վաղաժամ ճերմակած գլուխը պսակելու,— ես հեռվից հեռու գլուխ եմ խոնարհում ուսուցչիս և ընկերիս աոաջ՝ հայտնելով այն խորին սերն ու հարգանքը, որ անթառամ ունեցել եմ սրտիս մեջ՝ սկսած այն օրից, երբ Քեզ տեսա աոաջին անգամները։
Առաջին անգամ ես Քեզ տեսա, երբ պատանի էի և աշակերտեցի Քեզ Գևորգյան ճեմարանում։ Այն ժամանակ դու պայծաո երիտասարդ էիր՝ բանաստեղծական ցողով ու շաղով վառ, այն ժամանակ ես առաջին անգամ խմեցի բա¬նաստեղծության նոր, իսկական աղբյուրից, որովհետև դու ինքդ էիր ոսկեղեն աղբյուրը, որ կարկաչում էիր հայոց հին և նոր երգերի սահմանագծում: Ձանձրացնելու չափ շատ է ասված, ոո հայ գրողը նահատակ է. սակայն նահատակ է ո՛չ միայն տնտեսապես, այլև այն, որ նա չի կարդացվում, անհայտ ու մոռացված է մնում և նույնիսկ արհամարհված, որովհետև հայ մասսան ցավալիորեն տգետ է, իսկ ց֊լուխը օտարացած, այլասերված: Եվ ուրեմն որքան մեծ սեր պետք Է ունենալ դեաի մայրենի խոսքը, որ երեսուն տարի շարու¬նակ բարբառել է անապատի մեջ։
Եվ քո կերտվածները, քանակով քիչ, իսկ որակով սքան¬չելի և անգնահատելի, իբրե իսկական գոհարներ, կշողան ու գերագույն հրճվանքով կլցնեն ընտիր հոգիները այնքան ժամանակ, որքան ժամանակ Արազը կուգա լափին տալով, և Ալագյազ բարձր սարին ձյուն կկիտվի կատարին, և հայ խոսքը կհնչե Ազատ Մասիսն ի վեր...
Հոգով ու սրտով մասնակցում եմ Քո տոնին, բոլորի հետ միասին բարձրացնում եմ գավաթը և ջերմ-ջերմ համբուրելով Քեզ, իմ շատ սիրելի ուսուցիչ և ընկեր, մաղթում եմ առողջություն, ուրախություն և երկար կյանք:

Միշտ քո՝
Ավետիք Իսահակյան

Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությանը, 1913, հուլիսի 11, Կոլլոնժ

Հարգելի պարոններ.
Շնորհակալությամբ ստացել եմ «Պանի» հոնորարը լրիվ, սակայն գոնե մի նամակ չգրեցիք թարգմանության մասին:
Գրել էի նույնպես, որ նոր թարգմանական գործեր հանձնարարեք ինձ թարգմանելու. դրան էլ չպատասխանեցիք. չգիտեմ, ի՞նչ անեմ, որ հարկ համարեք պատասխանելու: Անշուշտ կարող էիք մի երկու տող գրել։
Ուրիշ բան չեմ կարող ենթադրել, - միայն ծուլություն։
Սրանով առաջարկում եմ հարգելի ընկերությանդ հետևյալը. — Բյուրգերի՝ «Բարոն Մյանխհաուզենի արկածները», գերմաներենից. համաշխարհային հոչակ ունի, իբրև հանճարեղ գործ փոքրերի ե մեծերի համար, կլինի մոտ 200 երես:
Անդերսենի հեքիաթները ամբողջ գերմաներենից, նույն¬պես կլինի մոտ 6 - 700 երես:
Սերվանտեսի. «Դոն Քիշոտ Լամանշեցի» ֆրանսերենից, մոտ 8 – 900 երես:
Այս երեք գործերն էլ մշտական արժեք կունենան հայ գրականության մեջ, Հ. Հ. Ընկերությանը, խոսք չկա, որ պատիվ կբերեն։
Եթե սրանցից մեկնումեկի վրա գոնե առայժմ համաձայնություն կարողանաք կայացնել, խնդրում եմ, ինձ անմիջապես հայտնեք, ոբ ձեռնարկեմ գործին: Պայմանների մասին էլ, հարկավ, կգրեք, սակայն այդ երկրորդականն է։
Եթե վերջին երկուսը կախված է նյութական, համեմա¬տաբար մեծ գումարի հետ, աոաջինը, «Մյունխհաուզենը», ընկերության սովորական գրքերի շարքիցն է:

Հարգանքներով և բարևներով,
Ձեր՝ Ավետիք Իսահակյան

Սիամանթոյին, 1914, ապրիլի 21, Բեռլին

Սիրելի Սիամանթո.
Վաղուց է, կուզեի քեզ երկարորեն գրել, բայց գլուխս շատ զբաղված էր և օրեցօր կգցեի. Անշուշտ, վիրավորված չես լինիր, թեև իրավունք ունիս:
Շատ զբաղված եմ, սիրելիս. – հազիվ բնակարան վարձեցի, կահավորել, ընկնել այս ու այն կողմ, և խմբագրական գործերը. - ուղղակի հոգնած եմ:
Ամենից առաջ, խնդրում եմ, քանի այդտեղ ես, մի բանաստեղծություն ուղարկիր, ոչ այս համարի համար, այլ երկրորդ համարի, որ լույս պիտի տեսնի հունիսին: Առաջին թվի համար չէ, քանի որ գերմաներեն աոաջին թվի մեջ թարգմանորեն դնելու ենք բո «Հայրենի աղբյուրը»։ Ուրեմն, ժամանակ ունիս գրելու։
բ. Խնդրում եմ անհապաղ ուղարկես օր. Մաննիկի հասցեն, մեկ, որ պիտի նյութ խնդրեմ նրանից, երկրորդ, որ քանի Բեպին եմ, ոչ մի լուր չունեմ. նամակ գրեմ, քեֆն հարցնեմ:
գ. Ուղարկիր նույնպես Ռ. Սևակի հասցեն (Ռ. Չիլինգարյան, Լոզան, դոկտոր), նյութ եմ խնդրելու, նույնպես:
Դուն ի՞նչ վիճակի մեջ ես. սկսեցի՞ր Սիմեոնի մասին գրելիքդ գրել. իսկ Մաննիկի հետ ինչ հոգեկան աստիճանի վրա ես. նամակներ կգրե՞, հա՞շտ եք, ի՞նչ կա. ինչպե՞ս Է նրա առողջությունը, դուն ե՞րբ ես Փարիզ գնալու, կամ ե՞րբ ես Պոլիս գնալու:
Տնտեսական վիճակդ ինչպե՞ս Է:
Լիպարիտը հազիվ մի քա՛նի օրինակ Է ծախել «Սուրբ ՄեսրոբԷն». կաշխատեմ ես էլ ծախել։
Ուրիշ ինչպե՞ս է անցնում ժամանակդ: Երևի հիմա այդտեղ կատարյալ գարուն է, և շրջելու - մանգալու կերթաք միշտ. ես դեռ քաղաքից ոտքս դուրս չեմ դրել, և նույնիսկ քաղաքը չեմ տեսել. իմ գործը չէր բնավ պաշտոն, գործ ստանձնելը, բայց անգործ մնալ էլ չի լինիր. երեխա ունեմ, միջոցներ շա՜տ են հարկավոր:
Խնդրում եմ շուտով պատասխանես. Գարոյի, Նեվրուզի մասին. ի՞նչ կընեն. հաճա՞խ կլինիս տիկ. Թումաևի մոտ. ի՛նչ կընե տ. Անտոնը:
Երեխաս անունս տալի՞ս է, թե՞ մոռացել է:
Ջերմ բարևներս հաղորդիր տ. Անտոնին, տիկ. Թումաևային, Գարոյին, Նեվրուզին և ուրիշներին։

Համբույրներով,
քո՝ Ավետիք
<Հ. Գ.> Պարզ գրիր Մաննիկի և Սևակի հասցեները: Իմ հասցեն գիտես, կամ կնոջս մոտից վերցրու:

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ, 1919

Սիրելի, սիրուն Նվարդ.
Ստացա գրածդ բարևները. բախտավոր պիտի լինեմ չափազանց այն օրը, երբ ձեր հարկի տակ հին լավ օրերի նորումը ապրելու «արժանանամ»:
Ես, եթե ճակատագիրը ուզենա, մարտ ամսին հայրենիքում կլինեմ – ազա˜տ, ապահով հայրենիքում, որի համար ընկան, մարեցին մեր ամենալավ աստղերն ու ծաղիկները. Անուններ չեմ ուզում տալ… Մեր շրթունքները պիտի մոռանան նրանց անունները, բայց մեր հոգիները միշտ պիտի այրվեն նրանց վշտով, կսկիծով ու կարոտով…
Ջերմ համբույրներս հայրիկիդ, մայրիկիդ, Մուշեղին, Աշխենին, քեզ, Անուշին, Համլիկին, Արեգին, Արփիկին, Սեդային և Թամարին:

Բարևներ մեր բոլոր բարեկամներին
Քո` Ավետիք

ՎԻԳԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ, 1922, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, ՀՌՈՄ

Վիգու՛շ ջան,
Ինչ որ Հռոմում տեսա, քեզ համար դեռ բոլորովին հետաքրքիր չէին, բայց Նապոլի գնացի և Վեզուվը տեսա. – սա քեզ համար շատ հետաքրքրական էր. Այնպես որ մյուս տարի քեզ պիտի տանեմ, որ տեսնիս:

Համբույրներով, քո պապան
«Լուսանցքում Սոֆյա Իսահակյանի ձեռքվ»
Շատ, շատ պաչիկներ իմ բալիկ ջանիս:
քո` մամա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻՆ, 1924, ՄԱՐՏԻ 9, ՎԵՆԵՏԻԿ

Սիրելի պարոն Հովհ. Ավագյան.
Շնորհակալությամբ ստացա Ձեր նամակը և 20դոլլարը:
Արդարև, թեպետ շա˜տ զբաղված եմ, որովհետև վեպս կլանում է բոլոր ժամերս և ուշադրությունս, սակայն պիտի չմոռանամ «Կոչնակը», որ գնահատելի թերթ է և նրա մեջ հյուրասիրվելը` միշտ պատվաբեր:
Շտապում եմ, գոնե մինչև ամառային տաքերը, վեպիս առաջին հատորը /երկու հատոր է լինելու/ վերջացնեմ, մյուսը` աշնանը:
Արդեն դադարել եմ ուրիշ թերթերի մասնակցել` բացի «Կոչնակից» և «Հայրենիքից»: Հույս ունեմ շուտով մի բան հասցնել:


Ջերմ հարգանքներով ու բարևներով,
Մնամ Ձեր անձնվեր`
Ավ. Իսահակյանց

ԳԵՎՈՐԳ ԿԱՌՎԱՐԵՆՑԻՆ, 1924, ՄԱՐՏԻ 22, ՎԵՆԵՏԻԿ

Սիրելի պարոն Գևորգ կառվարենց.
Մեծ շնորհակալությամբ ստացա ձեր գրքույկը` «Գերեզմանի ծաղիկներ» որ պատվել էիք ինձ` ուղարկելով այն:
Ուշադիր` մի-երկու անգամ կարդացի, և թուլյ եմ տալիս ինձ իմ համեստ կարծիքը ասելու:
Ձեր տեքնիկը, արվեստը, ձևը շատ լավ է, նուրբ է ու նոր. Հանգերը ավելի քան ճոխ են, և այս առավելությունը հաճախ թերություն է:
Պոեզներիդ մեջ կան հայտ բերած քնքուշ, խորունկ ապրումներ, ոչ այս – աշխարհից:
Եվ կուզենայի, որ ավելի մտերիմ զգայիք Ձեզ կյանքին և նրա գեղեցկություններին, արևին ու լույսին, աղջկան և սիրո լիրիկ վշտերին:
Ուրիշ անգամներ Պոլսի թերթերի մեջ հանդիպել եմ Ձեր անունով` ուրիշ ծաղիկներ, ավելի բուրիչ, ինչպես պ. Թեոդիկի տարեցույցի մեջ եղածը. –
Վայ մեզ կերտող, վայ մեզ կոտրող բրուտին:
Թող բանաստեղծության Աստվածը Ձեզ ավելի ներշնչումներ տա: Դուք դեռ երիտասարդ եք, և կյանքը Ձեր առջև - չհնձված արտ:


Լավագույն բարևներով,
մնամ Ձեր`
Ավետիք Իսահակյան

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ, 1925, մայիսի 26, Վենետիկ

Շա˜տ սիրելի Մարտիրոս.
Նամակդ ստացել եմ իր ժամանակին, և ուզածդ իրերի պատվերը տվել եմ, բայց մինչ այսօր փողը չստացա, ուղարկախդ փողը. Պոստան հայտնեցի` նույնպես դեռ չի ստացել: Ի՞նչ է եղել` չգիտեմ: Դու ևս հետաքրքրվիր իմանալու. Գուցե կորել է…
Քո նամակը ստանալուց առաջ քեզ, Երևան, գրել էի արդեն, երևի հիմա ստացել ես:
Չարենցը եկավ, գնաց, և անշնորհքը մի տող չգրեց. Չգիտեմ ու՞ր է հիմա:
Ես լավ եմ, բայց շատ տխուր եմ. Ի՞նչ պիտի լինի օտար երկրում ապրող մարդու կյանքը. ո՛չ այս ենք, ո՛չ այն. քաշ ենք գալիս:
Բարևիր Մոսկվա եղող իմ բարեկամներին: Լսում եմ, որ այս տարի մեր հայրենիքի բերքը գեշ է. Մրսել են ցանքերն ու այգիները. սով չլինի՞, ի սեր աստծու…
Շատ և շատ ջերմ բարևներ մեզնից:


Համբույրներով,
քո՝ Ավետիք
Հ. Spec. A. Issahakian, 2266. Dorsoduro
Le Marchi, Venezia.

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ, 1926, փետրվարի 18, Փարիզ

Սիրելի տիկ. Իզաբելլա.
Շնորհակալությամբ ստացած եմ Ձեր երկու նամակներն ալ: Ես նույնպես կփափագեի Ձեզ տեսնել: Ձեր առաջին նամակին կամեցա իսկույն պատասխանել, որովհետև մտածում էի ազատ օր գտնել մեր տեսակցության տրամադրելի: Բոլոր օրերս գրավված են, ազատ եմ երկուշաբթի: Կխնդրեի երկուշաբթի կեսօրից հետո քաղաքիս մեջ մի տեղ նշանակեք, մի սրճարան, Ձեզ հարմար վայրում: Երկուշաբթի, 22-ին փետրվարի:

Սիրալիր բարևներով`
Ձեր` Ավ. Իսահակյան

Վահե Գոյումճյանին, 1925, ապրիլի 1, Վենետիկ

Սիրելի՛ Վահե.
Հայրիկիդ հետ 1900-1901 թվերին ուսանող էինք Ցյուրիխում: Ուզեցինք մի օր ձմերուկ գնել, սակայն ձմերուկի գերմաներեն անունը չէինք հիշում: Մտածելով գնում էինք, Հակոբ Աղասերն էլ էր մեզ հետ, երբ հայրիկդ, որ միշտ սրամիտ էր և կատակող, դարձավ մեզ, ասելով.
- Հիշեցի ձմերուկի անունը:
- Ինչպե՞ս է, - հարցրեցինք մենք:
- Das ձմերուկ, - հանգստությամբ պատասխանեց հայրիկդ:
Մեր զվարթ ծիծաղին այլևս վերջ չկար:
Ա˜խ, երիտասարդության անգին օրեր…
Ա˜խ, իմ երիտասարդության սիրելի ընկերներ, հավերժ ողբալի Միսա՛կ և Աղասե՛ր:

Ավ. Իսահակյան

Ռոմանոս Մելիքյանին, 1927, փետրվարի, Երևան

Սիրելի Ռոմանոս.
Մորաքույրիս թոռի մասին է խնդիրս – Հեղինե Մազմանյան, ով սովորում է քեզ մոտ:
Նրանս տնտեսական վիճակը տխուր է. հայրներ մեռավ, և ամբողջ ընտանիքը մեծ քույրն է պահում, որ ծառայում է այստեղ, հիվանդանոցում:
Ռոճիկը հազիվ է բավարարում իրենց, էլ ու՞ր մնաց հոգալ ուսման ծախսերը: Ուստի սրանով շատ խնդրում եմ քեզ – անես կարելին. Առանց վարձատրության սովորի մոտդ, և մանավանդ որ ընդունակ աղջիկ է:
Եթե գիտենայի, որ միջոցներ ունին, բնականաբար քեզ չէի դիմի:
Ամիսներ է այստեղ եմ, և դեռ հնարավորություն չունեցա Թիֆլիզ գալու: Սակայն մտադիր եմ մի ամսից հետո գալ Թիֆլիզ մի քանի ժամանակով:
Այստեղ ես ինձ տակավին լավ եմ զգում:
Ջերմ բարևներ և հարգանքներս սիրելի տիկնոջդ:

Համբույրներով,
Քո` Ավետիք Իսահակյան

Պավլո Տիչինային, 1954, հուլիսի 13

Թանկագին Պավլո Գրիգորևիչ.
Ամենաջերմ ողջույններ Ձեզ Երևանից:
Շատ եմ խնդրում ներել, որ մի հարցով անհանգստացնում եմ Ձեզ: Նամակս Ձեզ հանձնողը, առաջին քուրդ նկարիչ Բագո Կալոևը, ով ավարտել է Երևանի գեղարվեստական ուսումնարանը, ջերմ ցանկությունյ ունի շարունակելու իր ուսումը, որպես նկարիչ, Կիևի գեղարվեստական ինստիտուտում:
Նա հետաքրքրական կենսագրություն ունի – նախկին հովիվ է, որբ: Շատ եմ խնդրում օգնել նրան իր ցանկությունն իրականացնելու, ինստիտուտ ընդունվելու:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Ջերմագին հարգանքներով,
Ձեր` Ավ. Իսահակյան

Գե Բաո-Ցյուանին, 1955, հոկտեմբեր

Սիրելի ընկեր Գե բաո-Ցյուան.
Մեծ շնորհակալությամբ ստացել եմ Ձեր նամակը և ամսագիրը: Անչափ ուրախ եմ, որ իմ պոեզիան գրավել է ձեր ուշադրությունը, և այժմ էլ դուք նվիրված աշխատանք եք տանում իմ բանաստեղծությունները ներակայացնելու չինական լեզվով:
Մանուկ օրերից ես հեքիաթների, ճանապարհորդների գործերի և բազմաթիվ նկարների մեջ տեսել եմ չինացուն և նրա մեծ արվեստը, սիրել եմ ու հիացել դրանցով: ժողովութրդները պիտի սիրեն իրար, իրար սիրելու համար պիտի ճանաչեն միմյանց, դրան հասնելու ամինաիմաստուն ճանապարհը իրար գրականության և արվեստների ճանաչումն է:
Մենք` գրական գործիչներս, վառված միևնույն գաղափարներով, իդեալով ու նպատակով, աշխատում ենք համաշխարհային խաղաղության և եղբայրության համար, ահամամարդկային երջանկության համար: Բոլոր սրտով ցանկանում եմ Ձեր գործին հաջողություն:
Կարոտով սեղմում եմ իմ հեռավոր, բայց մոտիկ բարեկամիս ձեռքը:

Ավ. Իսահակյան

Ստեփան Զորյանին, 1930, հունիսի 14, Փարիզ

Սիրելի Ստեփան
Այսօր երեք շաբաթ է` Փարիզ եմ, բայց ժամանակ չգտա մի-երկտող գրելու ընկերներիս-բարեկամներիս: Անվերջ այցեր ու այցելուներ: Այս ու այն կողմը հսկայական քաղաքի: Երևանի անդորրության կարոտն եմ զգում:
Առայժմ ջերմագին բարևներ Ձեզ, ընտանիքին և ընկերներին:

Ձեր` Ա. Իսահակյան
17 rue Denfert Rochereau, Paris, 5.

Հովհաննես Շիրազին, 1937, օգոստոսի 20, Սևան

Սիրելի Շիրազ.
Ստացել եմ սրտագին նամակդ. ներիր, որ ուշ եմ պատասխանում, այսօրն-վաղն էի ձգում. վերջապես այսօր գրում եմ, և մի երկու օրից հետո Երևան եմ գնում, այնտեղ կհանձնեմ փոստին:
Շա˜տ ծույլ եմ նամակ գրելու մեջ. ներո՛ղ եղիր:
Նախանձում եմ քեզ, որ թափառում ես իմ սիրելի Արփաչայի ափերում, Ալագյազի հովիտներում, Շիրակի երկնքի տակ. նախանձում եմ նաև, որ սիրո վիշտն ունես.- դրանցից ավելի բան չպիտի ունենա իսկական բանաստեղծը – սեր, վիշտ, բնություն, հայրենիք, և գաղափարական մտաշխարհ: Այդ բոլորը դու ունես, և վրան էլ ավելացրու մատաղ հասակ, նոր բխող աղբյուր. – ուրեմն ստեղծագործի՛ր, սավառնի՛ր, թռի՛ր:
Սևանում բավական լավ ժամանակ անցրի, թեև շա˜տ խըժուբըժ կար, շա˜տ աղմկող երեխաներ, բայց նորեն գեշ չանցավ: Չքնաղ ծովակ, հրաշալի երկինք, անհամար ադամանդային աստղեր, և այդ բոլորը իմս էր, կարող էի վայելել ու վայելեցի:
Գրեցի մի փոքր պոեմա և մի-երկու փոքր ոտանավորներ: Սակայն շատ կարդացի: Լողացա, թափառեցի լճի վրան ու կղզու շուրջը, կարդացի, խորհեցի:
“Մհերի” վերջը վաղուց է ավարտել եմ և հանձնել եմ “Խորհրդային գրականությանը”. Այս ամսում կեսը կհրատարակվի, կեսն էլ` մյուս ամսում. հետո` առանձին գրքույկով: Հարցնում ես, թե գո՞հ ես. երևակայիր, որ գեշ դուրս չեկավ, բավականին հաջող է և գոհ եմ: Ինչ որ գրում ես “Ուստա Կարոյի” մասին, ճշմարիտ է, բայց պիտի ժամանակ ստեղծեմ, որ ինքնամփոփ, բոլորանվեր, ժողովներով, վեճերով, և այլն, և այլն:
Հույս ունեմ, որ գլուխ կբերեմ այս իմ խորին տնենչանքս: Այս տարի, ո՛ չ-ուշ Սևանից վերադարձիս` մի քանի օր կմնամ Երևանում և կգնամ Լենինական. Քեզ կհայտնեմ, եթե դու այդտեղ լինես և ոչ թե Երևանում:

Ջերմագին բարևներով, Քո Ավետիք Իսահակյան`
Հ. Գ. Այսօր եկա Երևան, և կարդացի “Բևեռի առումը” գրվածքդ, շա˜տ և շա˜տ լավն է. մեծ թափով ես գրել, շքեղ պատկերներ կան, հոյակապ բան է, միայն մի քիչ երկարախոսություն կա, մի-երկու անտեղի, ավելորդ տողեր
Ապրիս, զորանաս
Ա. Ի.

Մաքսիմ Ռիլսկուն, 1951, օգոստոսի 2, Կիսլովոդսկ

Իմ թանկագի՛ն Մաքսիմ Ֆադեևիչ.
Մեծ ուրախությամբ ստացա ձեր խմբագրությամբ լույս տեսած իմ բանաստեղծությունների հատընտիր ժողովածուն: Ես շատ երջանիկ եմ, որ Դուք այդքան ջանք ու եռանդ եք ներդրել, որպեսզի ուկրաինացի ընթերցողին ծանոթացնեք իմ պոեզիային:
Ներեցեք ինձ, որ այսքան ուշացումով եմ պատասխանում. մեկ ամսից ավելի հիվանդ էի: Բայց այդ, ես շատ էի ուզում, որ ինձ կարդային ժողովածուն /իսկ դրա համար անհրաժեշտ էր գտնել մեկին, որը տիրապետեր ուկրաիներեն լեզվին/ և օգնեին ինձ Ձեզ նամակ գրելու Ձեր մայրենի լեզվով: Եվ այժմ ես համոզվեցի, որ Դուք, Ձեր և իմ ընկերների բանաստեղծությունները թարգմանել եք ճիշտ, լավ, կարողացել եք իմ խոհերն ու զգացմունքները, այն բոլորը, ինչ թանկ ու հարազատ է իմ սրտին, հաղորդել գեղեցիկ, նուրբ ու հարուստ լեզվով, անմոռաց, սրտալի երգերի լեզվով, որոնք ես սիրում եմ երկար տարիներ ի վեր:
Մեծ երջանկություն է ինձ համա, որ ուկրաինացի հերոսական և բանաստեղծական ժողովուրդը կկարդա իմ բանաստեղծությունները և, ուզում եմ հուսալ, որ կսիրի դրանք: Իմ անկեղծ շնորհակալությունը Ձեզ, թանկագին Մաքսիմ Ֆադեևիչ, շնորհակալություն թանկագին Պավել Գրիգորևիչին, ինչպես նաև Վ. Սոսյուրային, Լ. Պերվոմայսկուն, Օ. Նովիցկուն և բոլոր նրանց, ովքեր թարգմանել են իմ բանաստեղծությունները:
Ջերմորեն, ամբողջ սրտով ողջունում եմ Ձեզ, ցանկանում եմ երկար կյանք, առողջություն և ուժ, նոր հաջողություններ աշխատանքում:

Ձեր` Ա. Իսահակյան

Հովհաննես Բաղրամյանին, 1955, դեկտեմբերի վերջ

Մեծարգո և շատ սիրելի Հովհաննես Խրիստաֆորովիչ.
Ամենից առաջ շնորհավորում եմ Ձեր նոր տարին, ցանկանալով Ձեզ երկար և առողջ կյանք, նորանոր հաջողություններ ի փառս մեր մեծ հայրենիքի: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը այն գեղեցիկ հեռագրի համար, որով պատվեցիք ինձ իմ հոբելյանի առթիվ:
Շատ ներողություն եմ խնդրում` Ձեզ մի պահ զբաղեցնելուս համար:
Այս գրությունս բերողը X.X., իմ բարեկամն է, խնդրում եմ բարի լինեք նրան ընդունելու և լսելու նրան, և ինչքան հնարավոր է, ընդառաջեք նրան:

Հարգանքներով և սրտագին բարևներով` Ավ. Իսահակյան