Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ժամանակագրություն, 1958 – 2013 |
Երևան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում` Կասկադին հարող տարածքում, իսկ ավելի ստույգ` Զարոբյան 20 / նախկինում` Պլեխանով/ հասցեում իր կյանքի վերջին տասը տարին ապրել և ստեղծագործել է Ավետիք Իսահակյանը: 1945թ. Վարպետի ծննդյան 70-ամյակի առթիվ, ՀՍՍՀ կառավարությունը գրողին առանձնատուն նվիրելու որոշում է կայացնում: Շենքի ճարտարապետն է եղել ծնունդով գյումրեցի, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը: Իսահակյանն անձնապես ակտիվ մասնակցություն է ունեցել շենքի նախագծման և շինարարական աշխատանքներում: Առանձնատունը կառուցված է Արթիկի սրբատաշ, սև տուֆով:
Շենքը երկհարկանի է և արտաքին տեսքով հայկական մատուռ է հիշեցնում:
1958թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: 1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:
1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:
Շենքի ճարտարապետական կառուվածքը
Շենքը երկհարկանի է, հատակագծային հորինվածքը` սիմետրիկ, չափերը` 16x17 մ:
Արտաքին տեսքով, ավելի շուտ` կերպարով հիշեցնում է հայկական մատուռ` երկհարկանի ճակտոնով, մուտք-գավիթով: Շենքը կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով` ‹‹միդիս›› շարվածքով: Տուն-թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 390.8 քմ:
Հայտնի հայերը Վարպետի հարկի տակ. |
Շենքի ճարտարապետն է եղել Պերճանուշ Մսրյա-Օքսուզյանը (1914-2009):
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի շենքի հատակագիծը (արխիվ).
Տուն-թանգարանի բացման որոշման թարգմանությունը
1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: 1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:
Տուն-թանգարանի բացման որոշումը (արխիվ).
Թանգարանի հուշասենյակներից
աշխատասենյակի լուսանկարը, 1965թ.
1963-65թթ. Ավ Իսահակյանի առանձնատունը վերածվեց տուն-թանգարանի` դառնալով Սովետական Հայաստանի և Երևանի մշակութային ակտիվ և սիրելի վայրերից մեկը: Թանգարանի մասին տպագրվում էին հոդվածներ ժամանակի հեղինակավոր թերթերում /‹‹Սովետական Հայսատան›› ‹‹Հայրենիքի Ձայն››/, ամսագրերում, իրակացվում էին բազմապիսի միջոցառումներ ինչպես թանգարանում, այնպես էլ թանգարանից դուրս:
Հոդված թանգարանի մասին ‹‹Սովետական Հայաստան››, 30 Հոկտեմբեր 1965թ.
Այդ տարիներին թանգարանը տպագրել է նույնիսկ գովազադային բուկլետ:
Բուկլետ, 1965թ.
Թանգարան են այցելել բազմաթիվ հեղինակավոր գրողներ, ստեղծագործողներ և իրենց կարծիքն արտահայտել Վարպետի և թանգարանի մասին:
|
1975թ. Երևանում մեծ շուքով նշեցին Ավ. Իսահակյանի ծնդյան 100-ամյակը:
Լույս տեսան բազմաթիվ հոդվածներ, տեղի ունեցան հոբելյանական միջոցառումներ:
‹‹Հայրենիքի Ձայն›› թերթը իր 44-րդ համարը գրեթե ամբողջությամբ նվիրեց Վարպետի կյանքի և ստեղծագործության տարբեր շրջաններին:
‹‹Իսահակյանը այն բանաստեղծների թվին է պատկանում, որոնք հազվադեպ են ծնվում: Նրանով հպարտանալու իրավունք ունի ամեն մի գրականություն, նույնիսկ ամենահարուստը: Իլյա Էրենբուրգ
|
‹‹Ավետիք Իսահակյանը վիթխարի է. դժվար է ընդգրկել նրա մեծությունը: Նա պոեզիայի հսկաներից մեկն է, նա հայ նորագույն գրականության Արարատն է:››: Ալեքսանդր Դիմշից |
|||||||||||||
|
1980-89թթ. Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գիտական անձնակազմը շարունակել է զբաղվել ֆոնդերի համալրման աշխատանքներով, իսահակակյանագիտական հարցերի ուսումնասիրմամբ: Թանգարանում և թանգարանից դուրս տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ:
Բազմաթիվ թերթերում լույս են տեսել Վարպետին և նրա գործունեությանը նվիրված հոդվածներ:
|
Թանգարանում մի քանի տարի շարունակ իրականացվել են շինարարական աշխատանքներ: Հիմնովին նորոգվել է շենքը, բարեկարգվել է ցուցադրության բաղկացուցիչ մաս կազմող գողտրիկ այգին և 1989թ. բացվել է թանգարանի նոր ցուցադրությունը:
Վարպետի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական համերգ:
Համերգի հրավիրատոմսը |
Գիտաժողով Արցախում ԼՂՀ գրողների միության և «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ջանքերով Արցախում տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի գործունեությանը նվիրված գիատաժողով:
Ընթերցել հոդվածը |
Բարոնուհի Քերոլայն Քոկսը թանգարանում |
Թանգարանը հերթական անգամ կազմակերպեց Ջոն Կիրակոսյանի անվան գեղարվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Աշխատանքների հիմնական թեմատիկան Իսահակյանի հեքիաթներն էին: |
2003-2005թթ. թանգարանում տեղի են ունեցել բազմապիսի միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:
Թանգարանի և Վարպետի մասին տպվել են բազում հոդվածներ տպագիր մամուլում:
Մի քանի հոդվածներ. «...ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ՀՈԳԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՂԸ ՄԻՏՔՆ Է» «ՎԱՐՊԵՏԻ ՏՈՒՆԸ» |
Վիգեն Իսահակյանը թանգարանում |
2005թ. լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի «Հայկական հարց» գիրքը, որը հրատարակության պատրաստեց Վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը: |
Հայաստանի մյուս թանգարանների հետ միասին Իսահակյանի տուն-թանգարանը միացավ «Եվրոպական թանգարանների գիշեր» միջազգային ակցիային «Թանգարանների գարուն»: Այս օրը թանգարան էր այցելել Վարպետի որդին` Վիգեն Իսահակյանը, որը ներկայացրեց «Հայրս» գիրքը
2007-2009թթ. Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը սկսեց շինության հիմնանորոգման և մշտական ցուցադրության փոփոխության հերթական աշխատանքները:
2009թ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացման արարողությունը: Վարպետի տուն-թանգարան այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և պաշտոնատար այլ անձիք:
2009թ. դեկտեմբերի 3-ին թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման կապակցությամբ Վարպետի տուն այցելեցին բազմաթիվ հյուրեր: Հրավիրվածների թվում էին թանգարանների տնօրեններ, աշխատակիցներ, գրականության, արվեստի գործիչներ, թանգարանի բարեկամներ: Ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, նկարիչ Հ. Մամյանը, Վարպետի թոռը՝ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը: Ցուցադրության կազմակերպող և նախագծող է հանդիսացել «ԱՈՒԸ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ն |
2010 |
|
Բացիկ-հրավիրատոմս «Ավետիքի որդին Վիգեն» |
2010թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ www.isahakyanmuseum.am կայքի շնորհանդեսը: Կայքի նախագծումը և ձևավորումը իրականացրեց հայ-ամերիկայն «Սևան Սերվիզ Ինքորփորեյշն» ընկերությունը: Շնորհանդեսին ներկա էին պատասխանատուներ վերոնշյալ ընկերությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչությունից, տուրիստական ընկերություններից: Կայքում տեղադրված ինֆորմացիան առավելագույնս ներկայացնում է Վարպետի կյանքին ու գործունեությանը վերաբերվող փաստեր, լուսանկարներ, տեսանյութեր:
|
Գովազդային բուկլետ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ 5-ՐԴ ՏԱՐԻՆ ԵՆ ՄԻԱՆՈՒՄ
«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԱԿՑԻԱՅԻՆ
Մայիսի 15-ին «Թանգարանների գիշեր» ակցիային Իսահակյանի տուն-թանգարանը հանրությանը ներկայացավ «Ես հավատում եմ գարնան հեքիաթին» խորագրով:
Թանգարանն ունեցել է 1080 այցելու. այցելուների մոտ 60% /12-25 տարեկան/ եղել է սովորող` աշակերտ, ուսանող, իսկ մնացածը` միջին և բարձր տարիքի: Այցելուներ են եղել նաև Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրասիայից, Ռուսաստանից:
Միջոցառմանը ընդարձակ ծրագրով հանդես եկան Արմավիրի մարզի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի սաները: Ելույթ ունեցան քանոնի, դհոլի, ուդի, ակորդեոնի և վոկալ-երգեցողության խմբակներ «Ես հավատում եմ գարնան հեքիաթին» միջոցառումը եզրափակվեց կինոյի և թատրոնի անվանի գործիչների հետ հանդիպումով:
Վարպետի հարկի տակ` թեյի սեղանի շուրջ, հավաքվել էին Հայաստանի ժող. դերասան Գուժ Մանուկյանը, կինոքննադատ, հրապարակախոս Էմանվել Մանուկյանը, կինոքննադատ, դոկտոր պրոֆ. Սուրեն Հասմիկյանը և այլն:
2011Եվրոպական ժառանգության օրեր, |
|
Ավ. Իսահակյան. Գիտական ընթերցումներ 2011 |
«ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվեց «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը՝ «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո՝ մշակութային ժառանգության ճանաչմանն ու հանրահռչակմանը միտված մի շարք նախաձեռնություններով: «Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված երկու կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:
Ծրագրի շրջանակներում Իսահակյանի տուն-թանգարանում իրականացվեց Վարպետի «Ուստա Կարո» վեպի ձեռագրերի ցուցահանդես:
ԱՐՏԱԳՆԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ
ԹԱՆԳԱՐԱՆ - ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կրթական ծրագրերը յուրաքանչյուր թանգարանի գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում: Այս ճանապարհով թանգարանը դառնում է ոչ ֆորմալ կրթության հիանալի միջավայր: Կրթական ծրագրերը օգնում են թանգարանին ավելի լավ հասկանալ այն խնդիրները և պահանջները, որոնք առաջադրում է նոր սերունդը: Մեր թանգարանի կրթական ծրագրեը հիմնականում կազմվում են Իսահակյանի հեքիաթների հիման վրա և իրականացվում են մի քանի փուլով:
Դասախոսություններն ու գործնական հանդիպումները որպես թանգարանի գործունեության բաղկացուցիչ մաս…