ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԵՐ

Ավետիք  Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության մեջ իրենց ուրույն տեղն ունեն կրթական ծրագրերը, որոնք նախատեսված են ինչպես դպրոցականների, բուհ-երի ուսանողների, այնպես էլ տարբեր տարիքի այցելուների համար:
Այս տարի  «Նամակ զինվորին Վարպետի տնից» կրթական ծրագիրը, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հետ (նախագահ` Ս. Աբրահամյան), մասնակցեց մեկշաբաթյա արշավ- ուխտագնացությանը դեպի Արցախ: Ծրագիրն իրականացվում է  ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ:
«Նամակ զիվորին Վարպետի տնից»  ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել նամակի պատմությանը և գրելու մշակույթին, Իսահակյանի նամակներին (հատկապես հայրենասիրական մղումներով և բովանդակությամբ), երեխաների մեջ  դաստիարակել սեր դեպի ազգային արժեքները,  սերմանել հայրենիքը սիրելու և հայրենիքին ծառայելու պատրաստակամություն, այնուհետև գրել հայ զինվորին ուղղված իրենց մաղթանքները, որոնք  էլ թանգարանի աշխատակիցների  միջոցով կուղարկվեն  տարբեր  զորամասեր:
Ծրագրին մասնակցեցին շատ դպրոցներ ինչպես մայրաքաղաքի դպրոցներից, այնպես էլ մարզերից:
Մինչև Արցախ մեկնելը  հանդիպում կազմակերպվեց, նամակները փոխանցվեցին նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպայական կազմին և կուրսանտներին,  այնուհետև  օգոստոսի 2-8-ը  ուղևորությունն էր Արցախ` հանդիպումներ Վարդենիսի, Մարտունու, Ասկերանի և Ստեփանակերտի տարբեր զորամասերում ծառայող մեր զինվորների  հետ:                    

Նամակներում երեխաներն իրենց  հպարտությունը, հիացմունքն ու երախտագիտությունն   էին հայտնում մեր բանակի զինվորներին,       սակայն ամենից հուզիչն այն էր, որ բոլոր  էլ իրենց նամակներում վստահեցնում էին, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ են պատրաստ գալ ու կանգնել մեր զինվորի կողքին:  Այս նամակները անշուշտ հուզում և ոգևորում էին հայրենիքի պաշտպաններին: Նրանք էլ իրենց հերթին նշեցին, որ շատ հաճելի է ստանալ  նման նամակներ, քանի որ դրանք  մեծ  ուժ են տալիս  և պարտավորեցնում   անմնացորդ ծառայել հայրենիքին:

Ծրագիրը շարունակական է, և մենք  բոլոր ցանկացողներին հրավիրում ենք  տուն-թանգարան` մասնակցելու այս  կարևոր  նախաձեռնությանը:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ


 

Թանգարանում մեկնարկեց «Նամակ զինվորին» կրթական ծրագիրը՝ նվիրված հայկական բանակի ստեղծման 25-ամյակին:
Ծրագրին մասնակցեցին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները, որոնք շնորհավորելով մեր սիրելի զինվորներին տոնի առթիվ՝ գրեցին շատ հուզիչ և գեղեցիկ նամակներ:
Նամակները թանգարանի աշխատակիցների օգնությամբ կուղարկվեն տարբեր զորամասեր:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ

 

Մեկնարկում է «Նամակ զինվորին» կրթական ծրագիրը, որի ընթացքում.
- Երեխաները կծանոթանան նամակի պատմությանը:
- Կընթերցվեն հատվածներ Ավ. Իսահակյանի` տարբեր տարիներին գրված նամակներից:
- Երեխաները կգրեն նամակներ` հասցեագրված հայկական բանակում ծառայող զիվորներին, նամակները թանգարանի աշխատակիցների օգնությամբ կուղարկվեն տարբեր զորամասեր:

Խումբը-12-15 հոգի
Տևողությունը -45-50 րոպե

 

Գլխավոր էջ | Էջի սկիզբ

 
Ինտերակտիվ միջավայրում.
Երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստություններին, սովորում են թե ինչ է «պատմում» առակը: Խաղերի և երեխաների ստեղծած մուլտֆիլմերի օգնությամբ ծանոթանում, քննարկում են Իսահակյանի առակները և կազմում են գիրք:
2-6-րդ դասարանի աշակերտների համար:

 

Գլխավոր էջ | Էջի սկիզբ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը սկսում է նոր կրթական ծրագրերի շարք:
Առաջին ծրագիրը կոչվում է «ԹԱՆԳԱՐԱՆԸ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ»:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ստանում են բացառիկ հնարավորություն դիտել, շոշափել, չափել և կազմել վկայագրեր թանգարանային առարկաների համար:
Ծրագիրը կրում է մասնագիտական կողմնորոշման բնույթ
Կրթական ծրագիրը իրականացվում է 10 հոգանոց խմբերով
Կրթական ծրագրի տևողությունը/արժեքը - 60 րոպե/3000դրամ

Գլխավոր էջ | Էջի սկիզբ

Թանգարանում իրականացվում է «Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» կրթական ծրագիրը: Երեխաները Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց են կատարում հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում և հատուկ պատրաստված դետալների օգնությամբ վերակերտում են Անիի պարիսպների մանրակերտը:
5-12-րդ դասարանի աշակերտների համար
Կրթական ծրագրի արժեքն է 3000 ՀՀ դրամ խմբի համար (15-20 անձ)
Թանգարանի մուտքի տոմսի արժեքը`
մեծահասակներ - 500 ՀՀ դրամ դպրոցականներ, ուսանողներ,
թոշակառուներ - 300 ՀՀ դրամ

Գլխավոր էջ | Էջի սկիզբ

 
Երեխաները ծանոթանում են Սևանի նկատմամբ բանաստեղծի մեծ սիրո և պաշտամունքի վերաբերյալ Իսահակյանի թողած հուշերին, ինչպես նաև տեղեկանում են Սևանին սպառնացող վտանգի մասին:

Այնուհետև, թանգարանի աշխատակցի օգնությամբ, պատրաստում են Սևանի մանրակերտը:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ

«Աշխարհում ամենալավն իմ տունն է» - Երեխաները մասնագետի օգնությամբ կարդում են Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» ստեղծագործությունը և թեմատիկ դեկորների օգնությամբ ինքնուրույն բեմադրում այն:

Կրթական ծրագրի արժեքն է 3000 ՀՀ դրամ խմբի համար (15-20 անձ)
Թանգարանի մուտքի տոմսի արժեքը`
մեծահասակներ - 500 ՀՀ դրամ
դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ - 300 ՀՀ դրամ
1-6-րդ դասարանի աշակերտների համար

Գլխավոր էջ | Էջի սկիզբ


 
Մեր թանգարանում գործում է նաև «Արևի մոտ» կրթական ծրագիրը: Երեխաները՝ մասնագետի օգնությամբ, ընթերցում և քննարկում են Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը և գունավոր թղթերիով ստեղծում են հեքիաթի հերոսի համար ցանկալի միջավայր:
1-4-րդ դասարանի աշակերտների համար
Կրթական ծրագրի արժեքն է 3000 ՀՀ դրամ խմբի համար (15-20 անձ)
Թանգարանի մուտքի տոմսի արժեքը`
մեծահասակներ - 500 ՀՀ դրամ դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ - 300 ՀՀ դրամ

Գլխավոր էջ | Էջի սկիզբ


 
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գործում է «Մանկության թևերով» կրթական ծրագիրը, որի միջոցով երեխաները մտովի տեղափոխվում են Ավ. Իսահակյանի մանկության հեքիաթային աշխարհ և օրգանիկ նյութերով վերակերտում են Ղազարապատի մանրակերտը:
1-6-րդ դասարանի աշակերտների համար
Կրթական ծրագրի արժեքն է 3000 ՀՀ դրամ, խմբի համար (15-20 անձ)
Թանգարանի մուտքի տոմսի արժեքը`
մեծահասակներ - 500 ՀՀ դրամ
դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ - 300 ՀՀ դրամ

Գլխավոր էջ | Էջի սկիզբ


2016թ ամռանը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գործում էր ամառային դպրոց, որն ավանդական կդառնա թանգարանի համար:
Իսահակյանական աշխարհում երեխաները ստացան գիտելիքներ և հմտություններ՝ ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների միջոցով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ