Միջոցառումներ - 2019



Դեկտեմբերի 24

Այսպես անցկացրինք դեկտեմբերի 24-ի տոնական ուրախ հանդեսը, որին մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ, ինչպես նաև թիվ 18 նախակրթարանի սաները...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Դեկտեմբերի 14

Դեկտեմբերի 14-ին ունկնդիրները մեծ տպավորություն ստացան «Հանդիպում ձմռան հետ» համերգային ծրագրից...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Դեկտեմբերի 6

Դեկտեմբերի 6-ին թանգարանում կայացավ «Աբու-Լալա Մահարի - 110» հերթական միջոցառումը: ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը կարդաց հատվածներ Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմից...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Նոյեմբերի 27

Նոյեմբերի 27 թանգարանում մեկտեղվել էին երեք կարևոր իրադարձություն: Կայացավ Ավ. Իսահակյանի «Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, 6-րդ հատորի» և Ավ. Իսահակյանի «Աֆորիզմներ» (ռուսերեն) գրքերի շնորհանդեսը: Ներկաները ջերմ խոսքերով շնորհավորեցին սիրելի Ավիկ Իսահակյանին ծննդյամ 75-ամյակի ինչպես նաև պետական բարձր պարգևի առթիվ՝ օրերս ՀՀ նախագահի հրամանագրով անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Նոյեմբերի 19

Նոյեմբերի 19-ին «Աբու-Լալա Մահարի» պոեմի օտարալեզու ընթերցումներին մասնակցեցին Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Նոյեմբերի 16

Նոյեմբերի 16-ին թանգարանում տեղի ունեցավ «Դե անիմացրու» ամենամյա համակարգչային-ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխությունը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Նոյեմբերի 15

«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում..»:
Ավետիք Իսահակյան
Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները Վարպետի տուն-թանգարանում աշխարհի տարբեր լեզուներով հնչեցրին Իսահակյանի ստեղծագործությունները:
Թարգմանությունները կատարել էին իրենք՝ ուսանողները:....
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Նոյեմբերի 9

Նոյեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները հյուրընկալվել էին Արարատի մարզի զորամասերից մեկում...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 30

Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դրոցի սաները բեմականացրին Ավետիք Իսահակյանի «Ամենապիտանի բանը» հեքիաթը Վրապետի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 30-ին, Ավ. Իսահակյանի «Հեքիաթներ» գրքի շնորհանդեսին...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 30

Ավետիք Իսահակյան - 144
Հոկտեմբերի 30-ին՝ Վարպետի ծննդյան օրը, նրա հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին գրողի ժառանգները, գրականագետներ, հյուրեր Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 30

Հոկտեմբերի 30-ին՝ Վարպետի ծննդյան օրը, նրա տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի «Հեքիաթներ» գրքի շնորհանդեսը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 25

Առաջին անգամ Երևանի Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները և Գյումրիի Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը հանդես եկան «Գրչի և վրձնի վարպետները. Իսահակյան - Սարյան» խորագիրը կրող համատեղ կրթական ծրագրով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 24

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին «Թումանյանը Իսահակյանի հուշերում» հոդվածով հոկտեմբերի 24-ին հանդես եկավ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Շուշան Հովակիմյանը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 24

Հոկտեմբերի 24-ին թանգարան էին այցելել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաները...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 19

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Մայր Երևանին իր յուրատեսակ շնորհավորական ուղերձը հղեց՝ կազմակերպելով միջոցառում երևանյան ամենասիրելի վայրերից մեկի՝ Վարպետի հուշարձանի մոտ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 17

Կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան պանթեոնը: Մեծ բանաստեղծի մահվան 62-րդ տարելիցի առթիվ Վարպետի շիրիմին էին այցելել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակիցները, նրա անունը կրող դպրոցի աշակերտներն ու մանկավարժները, ինչպես նաև Իսահակյանի անմահ գրական ժառանգության երկրպագուներ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հոկտեմբերի 11

Կարևորելով թանգարան-դպրոց համագործակցությունը, մշակութային հաստատությունների ունեցած դերը սերնդի համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում՝ այս տարի ևս հյուրընկալել էինք Հայաստանի տարբեր մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի ուսուցիչների...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 29

Սեպտեմբերի 29-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում մենք «Դալան» պատկերասրահում էինք (Dalan Art Gallery): «Իսահակյանական մթնոլորտը «Դալան» պատկերասրահում» միջոցառումը նպատակ ուներ Վարպետի ստեղծագործությունն ու կյանքը կարճ ժամանակով թանգարանի պատերից դուրս տեղափոխելու և մատուցելու հասարակությանը՝ նաև ժամանցի տեսքով...

Ողջ օրվա ընթացքում, «Դալան/ Abovyan 12 / Cafe Restaurant» բացօթյա սրճարանում կայացավ Ավ. Իսահակյանի ստեղծագործությունն (բանաստեղծություններ, աֆորիզմներ) ու կյանքը (լուսանկարներ, հուշեր) ներկայացնող ոչ ավանդական ցուցադրություն...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 29

Սեպտեմբերի 29-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում  Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ «Pajama Party»-ն:  5-11 տարեկան երեխաները հագել էին իրենց գիշերազգեստներն ու քնելուց առաջ    ուշադրությամբ լսում էին հեքիաթներ՝ ֆրանսիական, բուլղարական և հնդկական...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 28

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում «Ռետրո երեկո ռետրո տանը/Retro Night at Retro House» միջոցառումը կայացավ սեպտեմբերի 28-ին: Միջոցառման նպատակն էր՝ այցելուներին տեղափոխել այն ժամանակաշրջան, որում ապրել և ստեղծագործել են Վարպետը, նրա ընտանիքի անդամները՝ ստեղծելով համապատասխան մշակութային միջավայր: Ռետրո երաժշտություն, պարեր, հագուստ, պատմություններ... այցելուները հնարավորություն ունեցան նաև շրջելու թանգարանում, ծանոթանալու Վարպետի անձնական իրերին, ինչպես նաև հաղորդակցվելու թանգարանի պատշգամբում և այգում տեղադրված այլ ռետրո իրերի հետ և կարդալու դրանց ստեղծման հակիրճ պատմությունները՝ հայերենով և անգլերենով: Թանգարանում ցուցադրվեցին նաև Ավ. Իսահակյանի տիկնոջ՝ Սոֆյա Քոչարյանի անձնական իրերից: Ներկա էն օտարերկրյա հյուրեր...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին և 29-ին Հայաստանը միացավ «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագրին: Այս տարի ծրագիրն իրականացվում էր «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո...
Ավ. Իսահակյան
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 26

«...Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 25

Ամեն անգամ Գոհար Մարտիկյանի հետ հանդիպումները հուզում են ներկաներին: Նրա արած մեծ գործը ապրեցնում է մեր հերոսներին և դաստիարակում սերունդներ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 17

Սեպտեմբերի 17-ին Գյումրիի Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում «Թանգարանային կրթության կենտրոնի» և «ԴԻ-ՎԻ-ՎԻ» Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ «Սիրելի կանայք պատմում են Վարպետների մասին» խորագիրը կրող 1-ին միջոցառումը
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 14

Սեպտեմբերի 14-ին մեկնարկեցինք Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի ստեղծման 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 12

Սեպտեմբերի 12-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի սրահում երկխոսում էին երաժշտությունն ու կերպարվեստը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 13

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ հանդիպում երաժիշտ-մանկավարժ, բնության բուժիչ հատկություններին նվիրված լրագրային 700 հրապարակումների հեղինակ Ջուլիետտա Սահակյանի հետ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Սեպտեմբերի 7

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Վահե Քոթանյանի «Սասունի հավերժ ուխտավորը» դասախոսությունը, որն ուղեկցվեց նրա հեղինակած ֆիլմի ցուցադրությամբ և հետաքրքիր մեկնաբանություններով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Օգոստոսի 31

Օգոստոսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ժառանգություն» (Heritage) վավերագրական կինոնկարի ցուցադրությունը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 21

Հուլիսի 21-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարան էին այցելել Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորման (ԱՍԳԱՄ) Այգեշատ համայնքի (Արմավիրի մարզ, Յուրա Հովհաննիսյանի անվ. դպրոց) մասնաճյուղի անդամներն իրենց առաջնորդի հետ՝ «Մշակութային աշխարհ» ծրագրային ուղղության շրջանակներում...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 14

Հուլիսի 14-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղի ունեցավ «Էկո ցուցահանդես-տոնավաճառ»՝ կազմակերպված «Էկո աղբ» ՀԿ-ի կողմից...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 13

Հուլիսի 13-ին հեղինակային երգի անսահման ջերմ և գեղեցիկ հանդիպում-երեկո պարգևեց մեզ սիրված երգչուհի Արմինե Հայրապետյանը՝ Վարպետի տուն-թանգարանի գողտրիկ այգում...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 11

2019 թ. հուլիսի 11-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ բանաստեղծ, ՀՀ Գրողների միության անդամ Սուսաննա Հովհաննիսյանի ստեղծագործական ցերեկույթը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 6

Սփյուռքահայ նշանավոր թատերագիր, գրող, դերասան Հրանդ Մարգարեանի «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ հուլիսի 6-ին...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 6

Հուլիսի 6-ին, Վարպետի հյուրընկալ հարկի տակ՝ նրա անունը կրող դպրոցի սաները ստացան իրենց ավարտական վկայականները...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հուլիսի 4

Հուլիսի 4-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ջիվանու քնարը» խորագրով հանդիպում, որը վարեցին Ջիվանու տուն-թանգարանի գիտաշխատողներ Հակոբ Քերոբյանն ու Հասմիկ Սաղաթելյան-Մշեցյանը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հունիսի 28

Հունիսի 28-ին թանգարանում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ: Երաժշտական ճամփորդությունը մեզ օգնեցին իրականացնել Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր), Արևիկ Պողոսյանը (դաշնամուր) և Աստղիկ Ղազարյանը (հոբոյ)...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հունիսի 26

Հունիսի 26-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ելույթ ունեցան Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ռոբերտ Գևորգյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի 5-րդ բ դասարանի աշակերտները, դասատու՝ Վարդ Կարապետյան...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հունիսի 25

Հունիսի 25-ին, ժամը՝ 15:00 Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ գրականագետ, թարգմանիչ, «Արձագանք» ընկերության նախագահ, համանուն հանդեսի հիմնադիր՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ և նրա՝ վերջերս լույս տեսած գրքի շնորհանդեսը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հունիսի 22

Հունիսի 22-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի դասախոսությունը «Տիգրան Մեծի պատմական գործունեությունը. Ծովից ծով Հայաստան» խորագրով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հունիսի 19

Հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի հետ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Հունիսի 8

Հունիսի 8-ին թանգարանում կազմակերպվեց հանդիպում ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի հետ: Զրույցը ծավալվեց «Թատրոնը և հանդիսատեսը» թեմայի շուրջ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մայիսի 30

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մայիսի 30-ին նշվեց Համբարձման տոնը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մայիսի 18

«Թանագարանային գիշեր 2019»-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մեկնարկեց «Գարնանային ակնթարթներ» համերգային ծրագրով՝ պատանի երաժիշտների կատարմամբ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մայիսի 8

Հունիսի 8-ին միջնադարյան տաղերի և շարականների կատարումներով թանգարանում ելույթ ունեցավ Լուսինե Դավությանը։ Ներկաները մեծ սիրով և հաճույքով լսեցին Լուսինեի գեղեցիկ և հուզիչ երգն ու ասմունքը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մայիսի 8

Այսպես նշեցինք մեր հաղթանակների գարունը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մայիսի 4

Մայիսի 4-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Վերնատունը որպես գրական խմբակցություն» թեմայով ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Ապրիլի 26

«Արեգնածին» ակումբի գրական-ստեղծագործական դասընթացի հրավերը Իսահակյանի տուն թանգարանի հարկի տակ էր...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Ապրիլի 20

Ապրիլի 20-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում «Ավ. Իսահակյան-Կոմիտաս առնչություններ. Գևորգյան ճեմարանից մինչև Փարիզ» թեմայով դասախոսություն էր ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Ապրիլի 11

Կանանց տոներին նվիրված գեղեցիկ համերգային շարքը ապրիլի 11- ին ամփոփվեց վոկալ երաժշտության համերգով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մարտի 30

Մարտի 30-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցավ ֆրանսիական երգի մրցույթ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մարտի 12

Մարտի 12-ին թանգարանում կայացավ  դասական երաժշտության համերգ՝ նվիրված կանանց տոնին ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մարտի 2

Գարնան շունչն ու թարմությունը զգացվեց Վարպետի հարկի տակ...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Մարտի 2

Մարտի 2-ին թանգարանում տեղի ունեցավ մեր մեծերին՝ Թումանյան-Իսահակյանի մեծ բարեկամությանը նվիրված դասախոսություն...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Փետրվարի 24

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Մայրենիի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Փետրվարի 23

Փետրվարի 23-ին թանգարանում դասախոսությամբ հանդես եկավ ռեժիսոր Վանուհի Ջավրուշյանը՝ «Կադրի կոմպոզիցիան. Փարաջանով» թեմայով...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Փետրվարի 19

Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Վերնատունը և վերնականները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 և «Վերնատուն» գրական խմբակի ստեղծման 120-ամյակներին...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Փետրվարի 16

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը սիրո մեծ երգիչ Ավետիք Իսահակյանի հարկի տակ նշելու համար թանգարանում էին հավաքվել մեր համաքաղաքացիները՝ ամենատարբեր տարիքի և զբաղմունքի...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Փետրվարի 9

Փետրվարի 9-ին թանգարանում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված «Վերնատուն» գրական խմբակցության ստեղծման 120-ամյակին...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
 

Գլխավոր էջ | Էջի սկիզբ