Միջոցառումներ - 2017


Թանգարանում «Մեր հաղթանակների գարունը» խորագրով կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին մեր նորօրյա հերոսների հարազատները:
Մեր հաղթանակների մասին պատմական հակիրճ անդրադարձով հանդես եկան գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, Ռուզան Կրպեյանը և Մանուշակ Ստեփանյանը. «Վարդանանք» ակումբի ուսանողները, Ստ. Շահումյանի անվ. թիվ 1 դպրոցի և Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դպրոցի աշակերտները: Հնչեցին հայրենիքին և մեր հերոսներին նվիրված բանաստեղծություններ, երգեր և պարեր:
Միջոցառումն ավարտվեց «Վան» ազգագրական համույթի ուսանող- ազատամարտիկ Արթուր Խաչենցի ոգեշունչ ելույթով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ