Միջոցառումներ - 2017


Թանգարանում կայացավ հանդիպում «Հայ հերոսուհի կանայք» գրքի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ այս շատ հետաքրքիր և արժեքավոր գրքի ստեղծման պատմությանը, լսել հեղինակի մեկնաբանությունները:
Միջոցառմանը ներկա էին ինչպես գիտության և արվեստի բնագավառում աշխատող, այնպես էլ Արցախի ազատամարտում աչքի ընկած կանայք՝ «Ազատամարտիկ կանանց» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանը, «Անահիտ» ջոկատի ղեկավար Անահիտ Մարտիրոսյանը, ինչպես նաև ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:
Միջոցառման պատվավոր հյուրն էր Արցախի ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:
Միջոցառումն իր գեղեցիկ երգերի կատարումով եզրափակեց ԵՊՀ «Վարդանանք» ակումբի սան Արթուր Խաչենցը:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ