Միջոցառումներ - 2017


Հոկտեմբերի 17-ին կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Մեծ բանաստեղծի մահվան 60-րդ տարելիցի առթիվ Վարպետի շիրիմին էին այցելել Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակիցները, նրա անունը կրող դպրոցի աշակերտները, ինչպես նաև Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուներ:
Ելույթ ունեցան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը:
Հանդիպումը ավարտվեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում՝ Վարպետի հյուրասենյակում, հուշերի գրքում նրա մասին հիշատակի և սրտի խոսքերի գրառումներով: Թանգարանին նաև հաճելի անակնկալ էր սպասվում՝ տիկին Կարագյան Մակվալան թանգարանին նվիրեց Միկլախո Մակլացի «Ճանապարհորդություններ» գիրքը՝ Վարպետի ընծայագրով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ