Միջոցառումներ - 2023


Մարտի 17-ին կայացավ թանգարանի նախաձեռնությամբ նկարահանված «Սոֆյա Իսահակյան» ֆիլմի պրեմիերան, որը լի էր անակնկալներով, հուզիչ ակնթարթներով, ջերմությամբ և ժպիտներով: Այս ֆիլմը առաջին անգամ հնարավորություն կտա դիտողին ճանաչելու և իմանալու բանաստեղծի սիրող, համբերատար, նվիրված կնոջ հետաքրքիր իրողություններով լի կյանքը։ Ոգևորիչ էին ֆիլիմի մասին ներկաների դրվատանքի ջերմ խոսքերը։
Երեկոյի ընթացքում հրաշալի անականկալ մատուցեց Իսահակյանների ընտանիքը։ Վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը, թանգարանին նվիրաբերեց տատիկի` տիկին Սոֆյայի ծաղկանկար շալը, որն Ավետիք Իսահակյանը գնել էր Վենետիկում և նվիրել սիրելի կնոջը:
Ֆիլմի ռեժիսորը Արտակ Ավդալյանն է, սցենարի հեղինակը՝ հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը։



Գլխավոր էջ | Էջի սկիզբ