Միջոցառումներ - 2023


Մայիսի 20-ին  տեղի ունեցավ թանգարանների գիշեր համաեվրոպական ակցիան, որի շրջանակներում թանգարանը հանդես եկավ հետևյալ միջոցառումներով.
1.Ժամանակավոր ցուցադրություն՝ «Ճամփորդում ենք Վարպետի հետ»:
2.Մանկական համերգ` «Խաղաղություն ենք ուզում», Հրազդան քաղաքի «ԴՈ_ՄԻ_ՍՈԼ» մանկական վոկալ համույթ, գեղ․ ղեկավար` Եվա Գևորգյան:
3.«Պոեզիայի թատրոն» Արթուր Սարգսյանի մասնակցությամբ:
4.Պարի բեմականացում։ Արամ Խաչատրյան 2- րդ սիմֆոնիա` «Որսկան ախպեր», երաժշտության ներքո։ Բեմադրող՝ Նարե Ալեքսանյան:
5.Իսահակյանական և հեղինակային երգերի կատարումներ՝ կիթառի և ֆլեյտայի նվագակցությամբ։ Արևիկ Կարապետյանի, Սաթենիկ Հոգդարձյանի մասնակցությամբ:
6.Մոնոներկայացում՝ «Զրույց սիրո մասին Ավ․ Իսահակյանի տողերով »։ Մասնակցում է Զարուհի Խաչատրյանը: 7.Վոկալ երաժշտության Երեկո «Սիրո երգեր»։ Երգում է Նելլի Գասպարյանը, նվագակցող՝ Վասիլի Ռոլիչ:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ