«Ավիկ Իսահակյանի «բախտը բերել է» (անշուշտ, դա բախտի բան չէ, այլ մի ուրիշ, ներքին իրականության խորհուրդ), որ նա ունի այդպիսի պապիկ, բայց նաև Ավետիք Իսահակյանի բախտն է բերել, որ ունի այդպիսի արժանավոր ժառանգորդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր մեծ նախորդի գրական-հոգևոր ժառանգության ուսումնասիրությանը»․ Հենրիկ Էդոյան
Դեկտեմբերի 3-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վարպետի թոռան` գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Ավիկին» ֆիլմի շնորհանդեսը և հանդիպում նրա հետ։
Ֆիլմի ստեղծումը նախաձեռնել էր տուն-թանգարանը, որն այսուհետ համալրելու է թանգարանի կրթական ծրագրերի շարքը։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են`
Ռուզաննա Մեսրոպյանը
Աննա Սարոյանը
Ռեժիսոր` Արտակ Ավդալյան։
|