ԹԱՆԳԱՐԱՆ »» ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Տուն - թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963թ. հոկտեմբերի 31-ին
1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք - գավիթով:
Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում` կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը: Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք: Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին: Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում գեղեցիկ ծաղկանոցներ են:
|
 |
|
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի բացման արարողությունը:
Ելույթ է ունենում Մշակույթի նախարարի տեղակալ Ս. Գասպարյանը:
Կանգնած են` ձախից` Յա Զարոբյանը, Տ. Հախումյանը, Ս. Վահունին,
Ա. Թումանյանը, աջից` Ստ. Զորյանը, Լ. Ստեփանյանը,
Թ. Թումանյանը և ուրիշներ
|
1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: Շենքը ենթարկվում է մասնակի փոփոխության. երկրորդ հարկի հետին մասում կառուցվում են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվում են:
1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:
Դրանից հետո հուշատունը ևս երկու անգամ հիմնանորոգվել է, ներկայիս ցուցադրությունը թվով երրորդն է:
ԹԱՆԳԱՐԱՆ »» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
Գիտանձնակազմ
 |
|
Տնօրեն՝ ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երևանի պետական համալսարանի hայ բանասիրության ֆակուլտետ. (բակալավր ):
Երևանի պետական համալսարանի hայոց լեզվի պատմության և լեզվաբանության բաժին
(մագիստրատուրա), բանասեր, մանկավարժ |
|
|
 |
|
Ավագ գիտաշխատող՝ ԱՆԺԵԼԱ ԽՈՐԵՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
|
|
 |
|
Գլխավոր ֆոնդապահ` ՑՈՂՒԿ ՆԱԶԱՐՅԱՆ
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ,
մագիստրատուրա, բանասեր |
|
|
 |
|
Գլխ. հաշվապահ՝ ԿԱՐԻՆԵ ՓԻՐՈՒՄՅԱՆ
ԵԺՏԻ, ֆինանսահաշվարկային ֆակ., հաշվապահական
հաշվառում և ՏԳՎ, տնտեսագետ |
|
|
 |
|
Ցուցադրությունների
կազմակերպման և հանրահռչակման
բաժնի վարիչ՝
ՌՈՒԶԱՆՆԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, բանասեր |
|
|
 |
|
Գիտական խորհրդատու` ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, բանասեր,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
|
|
 |
|
Ավագ գիտաշխատող` ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, պատմաբան |
|
|
 |
|
Ավագ գիտաշխատող՝ ՍՈՆԱ ԽԵՉԻԿՅԱՆ
Երևանի պետական լեզվաբանական համալսարան, ռուսաց լեզվի, գրականության
և օտար լեզուների ֆակուլտետ (բակալավր), Երևանի պետական համալսարանի
պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին (մագիստրատուրա),
բանասեր, արվեստաբան |
|
|
|
 |
|
Ավագ գիտաշխատող՝ ՋԵՄՄԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոֆակուլտետ, ինժեներ կոնստրուկտոր |
|
|
 |
|
Ավագ գիտաշխատող՝ ԱՆՆԱ ՍԱՐՈՅԱՆ
|
|
|
 |
|
Էքսկուրսավար՝ ԱՐԵՎ ԵՂԻԿՅԱՆ
|
|
|