ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կենսագրություն
30/10/1875 Ալեքսանդրապոլ - 17/10/1957 Երևան, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943-ից), ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946):
Սահակ Իսահակյան /1828-1890/. |
Ալմաստ Ղլճյան /1833-1918/. Իսահակյանի մայրը |
Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում:
1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում:
1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր:
Փոքրիկ Ավետիքը մորական պապի` |
Ավ. Իսահակյանը Գևորգյան |
1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում:
1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում:
Շուշանիկ Մատակյան. բանաստեղծի |
1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր›› խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››...): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան ‹‹Ալագյազի մանիներ›› պոեմում (1895-1917): 1898թ. Իսահակյանը նորից է ձերբակալվել և աքսորվել Օդեսա:
Ավ. Իսահակյանը |
Ավ. Իսահակյանը մոր, քրոջ, եղբոր |
Աքսորից հետո` 1899թ., Իսահակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությանը և դարձել Ալեքսանդրապոլի ‹‹Քարի›› կուսակցության անդամ: Հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված բանաստեղծությունները, որոնք, 1899թվականից սկսած, տպագրվում էին ‹‹Դրոշակ›› ամսագրում, Իսահակյանը ստորագրում էր ‹‹Հայ-Գուսան›› կեղծանունով: 1908թ. ‹‹դաշնակցության գործով››, ի թիվս 160 հայ առաջադեմ մտավորականների (նրանց թվում էր նաև Հովհ. Թումանյանը), Իսահակյանը ձերբակալվել է և կես տարի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել խոշոր դրամական գրավականով:
1909-1910թթ. Իսահակյանը գրել է իր հռչակավոր ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը, որի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի:
Ավետիք Իսահակյան. |
1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից, վերադարձի դեպքում կարող էր նորից ձերբակալվել: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո›› անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Այս վեպը նոր շրջանի հայ արձակի ամենահետաքրքիր ու բարդ երևույթներից է: Ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում նա աշխատել է այս վեպի վրա, և տարիների ընթացում կատարված գրառումներում խտացված են բանաստեղծի անհանգիստ սրտի տագնապներն ու խոհերը իր ժողովրդի ճակատագրի շուրջ:
Տիկին Սոֆին և փոքրիկ Վիգենը. Թիֆլիս, 1911 |
1915թ. Թուրքիայի կողմից իրագործված` հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը Իսահակյանը պետք է պատկերեր իր ‹‹Սպիտակ գրքում››, որի մի զգալի հատվածը տեղ է գտել ‹‹Հիշատակարանի›› գրառումներում: Եղեռնի ծանր զգացողությունների արդյունք են նրա ‹‹Ձյունն է եկել, ծածկել հիմա››, ‹‹Հայաստանին››, ‹‹Ահա նորեն եկավ գարուն›› բանաստեղծությունները: Իսահակյանը Հայկական հարցի լուծման ջերմ պաշտպաններից էր:
Ավետիք, Սոֆյա և Վիգեն
Իսահակայններ. |
Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, ժամանակի-տարածության, տիեզերքի անհունության, իրենց անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում. ‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908, ‹‹Անանդան և մահը››, 1908, ‹‹Հավերժական սերը››, 1914, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սասմա Մհեր››, 1922, ‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923, ‹‹Մի մրահոն աղջիկ տեսա››, 1925, ‹‹Ռավեննայում››, 1926, ‹‹Համբերանքի չիբուխը››, 1928...
Ավ. Իսահակյանն իր առանձնատան |
Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում:
Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ:
1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան:
Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀմ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան):
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:
Ավ. Իսահակյանի կենսագրությունը հայկական հանրագիտարանի էջերում.
Հայկական հանրագիտարան, Երևան 1978, հ. 4, էջ 391-392