Միջոցառումներ - 2010

Դեկտեմբերի 17-Թանգարանում կայացավ ‹‹Իսահակյան 135›› խաղ-վիկտորինա կրթական ծրագրի հերթական փուլը: Մասնակցում էին թիվ 2 վարժարանի, թիվ 3 և 83 դպրոցների համապատասխանաբար ‹‹Աստղածաղիկ››, ‹‹Արեգ›› և ‹‹Հառիճ›› թիմերը: Խաղ-վիկտորինան նվիրված էր Իսահակյանի ծննդյան 135-ամյակին:
Ժյուրիի կազմում էին թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, Ավ. Իսահակյանի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Անտոնյանը, թանգարանի գլխ. ֆոնդապահ Ա. Խորենյանը, հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը:
Խաղի ընթացքում երեխաները աչքի ընկան մեծանուն գրողի` Ավ. Իսահակյանի կյանքի ու գրական գործունեության բավականին խորը և հիմնավոր գիտելիքների իմացությամբ, ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ոգևորվածություն: Խաղի ընթացքում բոլոր թիմերն էլ հիմնական պատասխանից բացի տալիս էին արժեքավոր և կարևոր լրացումներ: Շատ տպավորիչ էին նաև թիմերի ողջույնի խոսքերը և մաղթանքները միմյանց: Համառ և հետաքրքիր պայքարում խաղ-վիկտորինան հաղթեց թիվ 3 դպրոցի ‹‹Արեգ›› թիմը, իսկ երկրորդ տեղը կիսեցին ‹‹Հառիճ›› և ‹‹Աստղածաղիկ›› թիմերը:
Ներկաները մեծ գոհունակություն հայտնեցին կազմակերպված միջոցառման ուսուցողական և ճանաչողական բովանդակության համար: Ուսուցիչները նշեցին, որ լավ պատրաստվելուն հատկապես շատ էր օգնել այցելությունը թանգարան և տեղում լսած էքսկուրսիան:
Մասնակից թիմերը պարգևատրվեցին թանգարանի կողմից սահմանված պատվոգրերով և փոքրիկ հուշանվերներով:

 

Նոյեմբերի 27-ին թանգարանում կայացավ հայ մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի որդու` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ կինոյի վետերան, արձակագիր Վիգեն Իսահակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը և ցուցահանդեսի բացումը: Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀԳՄ նախագահ` Լևոն Անանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդատու, գրող, քաղաքագետ Վիկտոր Կրիվոպուսկովը: Վերջինս Ավիկ Իսահակյանին պարգևատրեց Բրյուսովի անվան մեդալով` հայ-ռուսական մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար, իսկ Ուլիանովսկի մարզի նահանգապետ Ս. Ի. Մորոզովի կողմից` ժողովրդի բարեկամության և համագործակցության պատվոգրով:
Ելույթ ունեցան ակադեմիկոս Ս. Սարինյանը, Գրականության ինստիտուտի բաժնի վարիչ Հենրիկ Էդոյանը, ՀԳՄ քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը և արվեստաբան Արծվի Բախչինյանը: Նրանք ջերմորեն և երախտագիտությամբ արտահայտվեցին մեծ մարդու և արվեստագետի` Վիգեն Իսահակյանի բարոյական և առաքինի կերպարի բարձր հատկանիշների մասին:
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան Պետկոնսերվատորիայի վոկալ բաժնի սաները` ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի ղեկավարությամբ, որոնք կատարեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների երգեր և օպերային մեներգներ:

Հոկտեմբերի 20-ին թանգարանում իրենց բաց դասն անցկացրին թիվ 107 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ Գայանե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դասի ընթացքում ներկայացվեցին Ավ. Իսահակյանի մանկական ստողծագործությունները, որոնք ընթերցողներին շան քիչ են ծանոթ կամ գրեթե ծանոթ չեն: Հաշվի առնելով այս փաստը թանգարանը «Օգնություն դպրոցին» խորագրով անցկացնում է զանազան կրթական ծրագրեր`այդ թվում Իսահակյանի մանկական ստեղծագործությունները` ներառելով հեքիաթներ, առակներ, պատմվածքներ: Ի պատիվ դպրոցի և ուսուցչի` պետք է նշել, որ երեխաները շատ պատրաստված և տեղեկացված էին: Հաշվի առնելով նաև երեխաների ոգևորությունը և ցանկությունը, թանգարանը նրանց հետ անցկացրեց «Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագիրը` նրանց ներկայացնելով «Ամենապիտանի բանը» հեքիաթը: Երեխաները նախ լսեցին այդ հեքիաթը թանգարանի աշխատակցի ընթերցմամբ, այնուհետև հեքիաթը բեմադրվեց իրենց իսկ ուժերով ու մասնակցությամբ: Բաց դասին ներկա էին նաև ծնողներ, որոնց համար ևս այդ օրը դարձավ հիշարժան և անմոռաց:

Հոկտեմբերի 16-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում «Համո Սահյանի պոեզիան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանը: Դասախոսությանը ներկա էին Գրականության և արվեստի ժողովրդական համալսարանի ունկնդիրները, ուսանողներ Հյուսիսային համալսարանից: Ներկաները մեծ սիրով և ուշադրությամբ լսեցին Ա. Խորենյանի հուզիչ և գեղեցիկ խոսքը, որն անկեղծ էր և բխում էր նրա սրտից:

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00 Իսահակյանի մահվան 53-րդ տարեդարձի առթիվ, ի նշան խորին երախտագիտության, պանթեոն` Վարպետի շիրիմին էին այցելել Իսահակյանի տուն-թանգարանի, նրա անունը կրող գրադարանի և դպրոցի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև անվանի գրողներ, գրականագետներ և ընդհանրապես Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուներ: Ելույթ ունեցան և իրենց սրտի ու գնահատանքի խոսքն ասացին բանաստեղծի թոռը` Ավիկ Իսահակյանը, գրողներ` Ս. Մուրադյանն ու Լ. Սարգսյանը, գրականագետներ Ռ. Դավթյանը, Գ. Սրապյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Է. Խաչատրյանը և այլոք: Հադիպման վերջում Վարպետի անունը կրող դպրոցի աշակերտները ներկայացրին նրա ստեղծագործություններից կազմած գրական- երաժշտական գեղեցիկ փունջ:

Հուլիսի 8-ին թանգարանում հյուընկալվել էին Վարպետի անունը կրող դպրոցի 2009-2010թթ. ուս շրջանավարտները, նրանց ծնողները, ուսուցիչները և մտերիմները: Հիշարժան օր էր նրանց համար: Այս նվիրական հարկի տակ նրանք ստացան իրենց կյանքի ամենակարևոր փաստաթղթերից մեկը` դպրոցի ավարտական վկայականը: Շրջանավարտներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը, թանգարանի աշխատակից Ռուզաննա Մեսրոպյանը: Այնուհետև շնորհակալական ելույթներով հանդես եկան ծնողներն ու աշակերտները:

Հուլիսի 8-ին թանգարանում հյուընկալվել էին Վարպետի անունը կրող դպրոցի 2009-2010թթ. ուս շրջանավարտները, նրանց ծնողները, ուսուցիչները և մտերիմները: Հիշարժան օր էր նրանց համար: Այս նվիրական հարկի տակ նրանք ստացան իրենց կյանքի ամենակարևոր փաստաթղթերից մեկը` դպրոցի ավարտական վկայականը: Շրջանավարտներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը, թանգարանի աշխատակից Ռուզաննա Մեսրոպյանը: Այնուհետև շնորհակալական ելույթներով հանդես եկան ծնողներն ու աշակերտները:

Հունիսի 12-ին «Նշանագիտության ընդհանուր հիմունքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետ. համալսարանի դասախոս, դոցենտ Տիգրան Սիմյանը: Մինչ այժմ կայացած դասախոսություններից վերը նշվածը տարբերվում էր իր թեմայով և բովանդակությամբ: Այդ էր պատճառը, որ ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին զեկուցումը, իսկ վերջում բանախոսին ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, թանգարանում հյուրընկալվեցին Երևանի թիվ 7 մանկապարտեզի սաները: Երեխաները, նրանց ուղեկցող մանկավարժներն ու ծնողները շրջեցին թանգարանում, ծանոթացան թանգարանի հետ: Այնուհետև նրանք ներկայացրին ուրախ հանդես` մանկապարտեզում սովորած երգերի, պարերի և արտասանությունների կատարմամբ: Հատկապես հուզիչ էր լսել Իսահակյանի բանաստեղծությունները մանուկների շուրթերից և իհարկե ազգային երգն ու պարը: Տոնի առթիվ փոքրիկներին շնորհավորեցին նաև թանգարանի աշխատակիցները, իսկ «Ագուլիս» տիկնիկային թատրոնի ղեկավար Երվանդ Մանարյանը երեխաներին նվիրեց մի գեղեցիկ տիկնիկային ներկայացում: Ծաղիկներով և գույնզգույն փուչիկներով զարդարված տոնական թանգարանն ու ջերմ մթնոլորտը ոգևորել և հուզել էր թե’ փոքրիկներին, թե’ մեծերին:

Մայիսի 18-ին «Թանգարանների միջազգային օրվա» առթիվ Չեխովի անվան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները այցելել էին թանգարան: Նրանք շնորհավորեցին թանգարանի աշխատակիցներին տոնի առթիվ և ներկայացրին գեղեցիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա` Իսահակյանի կյանքի ու գործունեության մանրամասներով, ստեղծագործություններով և դրանց հիման վրա գրված երգերով: Վարպետի հարկի տակ հյուընկալվելը հուզել և ոգևորել էր երեխաներին: Նրանք մեծ խանդավառությամբ և ակնածանքով էին արտասանում Իսահակյանի բանաստեղծությունները, իսկ էքսկուրսիան թանգարանի հուշային մասում և այգում այնքան տպավորիչ էր, որ երեխաները ցանկություն հայտնեցին հաճախ այցելել թանգարան և հաղորդակից լինել մեծանուն գրողի անմահ գրական ժառանգությանը:

Մայիսի 18-ին «Թանգարանների միջազգային օրվա» առթիվ Չեխովի անվան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները այցելել էին թանգարան: Նրանք շնորհավորեցին թանգարանի աշխատակիցներին տոնի առթիվ և ներկայացրին գեղեցիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա` Իսահակյանի կյանքի ու գործունեության մանրամասներով, ստեղծագործություններով և դրանց հիման վրա գրված երգերով: Վարպետի հարկի տակ հյուընկալվելը հուզել և ոգևորել էր երեխաներին: Նրանք մեծ խանդավառությամբ և ակնածանքով էին արտասանում Իսահակյանի բանաստեղծությունները, իսկ էքսկուրսիան թանգարանի հուշային մասում և այգում այնքան տպավորիչ էր, որ երեխաները ցանկություն հայտնեցին հաճախ այցելել թանգարան և հաղորդակից լինել մեծանուն գրողի անմահ գրական ժառանգությանը:


«Թանգարանների գիշեր »

Մայիսի 15-ին «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» միջազգային միջոցառմանը Իսահակյանի տուն-թանգարանը հանրությանը ներկայացավ «Ես հավատում եմ գարնան հեքիաթին» իսահակյանական գարնանային գեղեցիկ խորագրով:
Թանգարանն ունեցել է 1080 այցելու. այցելուների մոտ 60% /12-25 տարեկան/ եղել է սովորող` աշակերտ, ուսանող, իսկ մնացածը` միջին և բարձր տարիքի: Ներկա էին նաև այցելուներ արտասահմանից` Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրասիայից, Ռուսաստանից:

Միջոցառումը բացեցին Արմավիրի մարզի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի սաները, որոնք հանդես եկան ընդարձակ ծրագրով: Ելույթ ունեցան քանոնի, դհոլի, ուդի, ակորդեոնի և վոկալ-երգեցողության դասարանի շնորհալի աշակերտները:


Հատկապես տպավորիչ էր «Կարանի» մանկական ավանդական երգի ու պարի համույթի ելույթը: Նրանք կատարեցին Բարձր Հայքի և հարակից շրջանների ազգագրական երգեր ու պարեր: Համերգը եզրափակեցին «Կարանի» խմբի գեղ. ղեկ. Ալ. Էքնոսյանը և երգիչ Ա. Համբարյանը:

Այնուհետև ներկաներին իրենց գեղեցիկ և տպավորիչ ելույթով հիացրին «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի սաները: Ծրագիրը շատ հագեցած էր. նրանք ներկայացրեցին ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի ժողովուրդների երգեր ու պարեր:

Միջոցառման հաջորդ հյուրերն էին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի շնորհալի սաները, որոնցից շատերը տարբեր մրցույթների դափնեկիրներ են:

Երաժշտական մասը եզրափակեց «Անիմա» երիտասարդական լարային քառյակը: Հնչեցին Կոմիտասի, Բախի, Հենդելի և Պիացցոլայի ստեղծագործությունները:


«Ես հավատում եմ գարնան հեքիաթին»
միջոցառումը եզրափակվեց կինոյի և թատրոնի անվանի գործիչների հետ հանդիպումով: Վարպետի հարկի տակ` թեյի սեղանի շուրջ, հավաքվել էին Հայաստանի ժող. դերասան Գուժ Մանուկյանը, կինոքննադատ, հրապարակախոս Էմանվել Մանուկյանը, կինոքննադատ, դոկտոր պրոֆ. Սուրեն Հասմիկյանը, Գրականության և արվեստի ժող. համալսարանի ունկնդիրները` Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները, գրականության, արվեստի և երաժշտության բնագավառի մարդիկ, ինչպես նաև բազմաթիվ այցելուներ: Ներկաները հաճույքով և հետաքրքրությամբ լսեցին հյուրերին: Հարց ու պատասխանի միջոցով ծավալծվեց աշխույժ և բովանդակալից զրույց. մթնոլորտն այնքան ջերմ էր ու մտերմիկ, որ ներկաները, չնայած կեսգիշեր էր, չէին շտապում հեռանալ:

 



«Իսահակյան - 135» խաղ-վիկտորինա

Վարպետի տուն-թանգարանը, Ավ.Իսահակյանի ծննդյան 135-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ ի թիվս տարաբնույթ միջոցառումների պլանավորել և իրականացնում է երկու կրթական ծրագիր, որից մեկը` «Իսահակյան-135» խաղ-վիկտորինա ծրագիրն է: Այն նախատեսում է իրականացնել թանգարանի կողմից մշակված և դպրոցներին ներկայացված հարցաշարի յուրացմամբ և թանգարանում ճանաչողական էքսկուրսիայի անցկացմամբ: Ծրագիրն ավարտվում է թանգարանում` ամփոփիչ մրցույթ-խաղով: Որպես թիրախային լսարան ընտրվում են դպրոցի բարձր դասարանները, նկատի ունենալով այն, որ Իսահակյանի ստեղծագործությունները ըստ դպրոցական ծրագրերի ուսումնասիրվում են այդ դասարաններում: Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել թանգարանում պահվող Իսահակյանի անվան հետ կապված մասունքների հետ, ամրապնդել դպրոցում ստացած գիտելիքները, ինչպես նաև թանգարանի ցուցադրության և էքսկուրսիայի միջոցով նոր ու հետաքրքիր մանրամասներ ներկայացնել գրողի կյանքի, գրական, հասրակական և քաղաքական գործունեության մասին, դաստիարակել սեր, հարգանք մեր ազգի մեծերի և ազգային արժեքների նկատմամբ, ամրապնդել դպրոց-թանգարան կապը, խարխուսել և ակտիվացնել այցը թանգարան:

Ծրագրի իրականացման համար թանգարանը, համագործակցելով Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ, ընտրեց դպրոցներ` թիվ 5, 2, 57, որտեղ կազմակերպված և անցկացված միջդասարանային մրցույթների արդյունքում ձևավորեցին խաղ-վիկտորինայի ամփոփիչ փուլի հաղթող թիմերը: «Իսահակյան-135» խաղ-վիկտորինայի եզրափակիչ փուլին մասնակցեցին նշված դպրոցների «Արև», «Աբովյան» և «Արագած» թիմերը:
«Իսահակյան-135» ամփոփիչ խաղ-վիկտորինան կայացավ ապրիլի 28-ին` Վարպետի տուն-թանգարանում: Ժյուրիի կազմում էին թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, բանաստեղծի թոռը` Ավիկ Իսահակյանը, Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գ. Օհանյանը, թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ա. Խորենյանը, հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը: Ներկաները մեծ գոհունակությամբ արձանագրեցին կազմակերպված միջոցառման ուսուցողական և ճանաչողական նշանակությունը:

«Իսահակյան-135» խաղ-վիկտորինանյի հարցերը

Տպավորիչ էին թիմերի ողջույնի խոսքերը և մաղթանքները միմյանց, իսկ թիվ 57 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Դավթյանն երախտագիտությունն արտահայտեց էր իր ստեղծագործությամբ.
Ողջունում ենք Ձեզ սրտանց
Եվ բարին ենք Ձեզ մաղթում,
Դուք մե՛զ համար, մե՛զ համար
Սիրելիներ աշխարհում:
Ձեր շնորհիվ մենք այսօր
Կարողացանք թարմացնել
Գիտելիքը մեր անցած,
Համոզվեցինք անկասկած,
Որ մենք շա˜տ բան չգիտենք,
Որ Վարպետին հասկանալ,
Որ միշտ տանջվել ու միշտ լալ
Անկարող ենք, հասկացե՛ք:
Եվ մեր թիմը «Արագած»,
Խորին սիրով, երկյուղած
Ուժ է գտնում ասելու ու բարձրաձայն կրկնելու.
-Դարե՛ր ապրիր, մե՛ծ Վարպետ,
Մենք էլ` քեզ հա՛ր աշակերտ…


Թիմերը ցուցաբերեցին Իսահակյանի կյանքի ու գրական գործունեության մեծ իմացություն և խորը գիտելիքներ: Համառ և անաչառ պայքարում հաղթեց Խ. Աբովյանի անվ. դպրոցի համանուն թիմը: Մասնակից թիմերը պարգևատրվեցին թանգարանի կողմից սահմանված պատվոգրերով և հուշանվերներով:
Խաղ-վիկտորինան վարում էին թանգարանի ավագ գիտաշխատողներ Ց. Նազարյանը և Մ. Սոխակյանը: Ներկաներին ողջունեցին և հաջողություն մաղթեցին «Վասպուրիկ» մարիոնետային թատրոնի սաները` Աննա Սարգսյանի գլխավորությամբ:
Հարկ է նշել, որ կրթական այս ծրագիրը լինելու է շարունակական, որը կվերսկսվի նոր` 2010-2011 ուսումնական տարում` ընդգրկելով մայրաքաղաքի մյուս դպրոցները ևս:


Մայրության և գեղեցկության տոն

Ապրիլի 7-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ «Քույր իմ նազելի» խորագրով միջոցառում` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Հրավիրված էին մայրաքաղաքի տարբեր դպրոցների ուսուցչուհիներ, Կենտրոն թաղապետարանի աշխատակցուհիներ, թանգարանային ոլորտի մասնագետներ: Ցերեկույթն անցավ մտերմիկ և հուզիչ մթնոլորտում: Ներկաներից յուրաքանչյուրն, իբրև օրվա խորհուրդ, նվեր ստացավ Վարպետի սիրային պոեզիայի նմուշներով գեղեցիկ ձևավորված բացիկներ: Միջոցառումը վարում էր թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը: Կանանց ողջունեցին բանաստեղծի թոռը Ավիկ Իսահակյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը և կոնսերվատորիայի լարային համույթը:

 

ՀՀ թանգարանների երիտասարդ աշխատողների երկրորդ հանդիպում

Ապրիլի 3-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի կազմակերպած ՀՀ թանգարանների երիտասարդ աշխատողների երկրորդ հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր ակտիվացնել ՀՀ թանգարաններում աշխատող երիտասարդ աշխատակիցների միջև մասնագիտական կապերը, կազմակերպել համապատասխան միջոցառումներ` մասնագիտական գիտելիքների խորացման, փորձի փոխանակման, մասնագիտական տարաբնույթ հարցերի քննարկումների համար:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ թանգարաններում աշխատող երիտասարդ մասնագետներ, որոնք պատմեցին իրենց թանգարաններում կատարվող աշխատանքների` կրթական ծրագրերի մասսայական միջոցառումների և ֆոնդային աշխատանքների նորությունների մասին: Երիտասարդական խորհրդի կազմակերպած հանդիպմանը ներկա էին նաև թանգարանի աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ` Հռիփսիմե Պիկիչյանը, տնօրեն Մարինե Հարոյանը:


Կայքի շնորհանդես

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում փետրվարի 26-ին կայացավ թանգարանի կայքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին թանգարանի ողջ անձնակազմը, կայքի հիմնադիր «ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻԶ Ինք.-ի» հայ-ամերիկյան ընկերության` Հայաստանի մասնաճյուղի աշխատակիցները` տնօրեն Անդրանիկ Սարատիկյանը, փոխտնօրեն Գագիկ Սարատիկյանը և ծրագրի ղեկավար, դիզայներ Արյուսակ Ղարիբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի բաժնի ներկայացուցիչ Մ. Գրիգորյանը, մի շարք տուրիստական կազմակերպությունների («Ռիմա թրավել», «ARMHOTELS», «Գլորիա տուր», «Սպուտնիկ տուր» և այլն) ներկայացուցիչներ, ինչպես նաև տուն-թանգարանի բարեկամներ:
Թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր ընդունել էին հրավերը և ներկայացրեց տուրիստական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագիրը: Կայքի բովանդակությունը ներկայացրեց գիտաշխատող Լ. Մարյանյանը: Թանգարանի կողմից «Շնորհակալագիր» հանձնվեց կայքի հիմնադիր` «ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻԶ Ինք.-ի»-ին` բարձրակարգ աշխատանք կատարելու համար:
Միջոցառումը ուղեկցվեց «Անիմա» լարային քառյակի մեղմ երաժշտությամբ և հյուրասիրությամբ:

 

Դասախոսություն Ավ. Իսահակյանի տուն - թանգարանում

2010թ փետրվարի 6-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ Հովհ. Թումանյանի հոգևոր ստեղծագործությունները թեմայով:
Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դևրիկյան:
Դասախոսությանը ներկա էին Հայէլեկտրո գործարանի Գրականության և Արվեստի Ժողովրդական համալսարանի ունկնդիրները:

Էջի սկիզբ