Միջոցառումներ - 2017

Հոկտեմբերի 4
Թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ուսուցչի օրվան:
Հրավիրված էին մանկավարժներ ինչպես մայրաքաղաքի տարբեր դպրոցներից, այնպես էլ մարզերից: Ներկաներին ողջունեցին և տոնի առթիվ շնորհավորեցին թանգարանի տնօրեն Ա. Խորենյանը և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյւանը, իսկ ավագ գիտաշխատող Շուշան Հովակիմյանը ներկայացրեց կրթական ծրագրերն ու թանգարանային մյուս նորությունները: Կազմակերպված էր նաև շատ գեղեցիկ համերգային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերից և հայկական ռոմանսներ` մենակատար` Արաքս Ավագյան, նվագակցում էր Արգինա Հարությունյանը իսկ Լուսինե Օրդուխանյանը, Լուսին Վարդանյանը և Հովհաննես Գրիգորյանը ներկաներին հիացրին պատմական Հայաստանի տարբեր նահանգների օրորոցային և սիրային երգերի կատարումներով: |