Միջոցառումներ - 2017
Մարտի 10
Մարտի 10-ին, ժամը 15.00-ին թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝
«Կինը Իսահակյանի կյանքում» խորագրով, որը նվիրված էր Կանանց տոնին՝ մայրության, գեղեցկության խորհրդին: Մայրությունը և գեղեցկությունը Արարչի մեծագույն առաքելությունն է. վկա` բանաստեղծի հետևյալ միտքը «Կինը իմ ճակատագիրն է, իմ բախտը, իմ կյանքը, իմ մահը.. նա ինքն է ստեղծոգործող տիեզերքը, նրա ամեն մի հյուլեի մեջ մի-մի աշխարհ կա անեզր»: Միջոցառմանը մասնակցեցին մշակույթի, գիտության, արվեստի և տարբեր բնագավառներում աշխատող կանայք: Ցերեկույթի ընթացքում ներկաներից յուրաքանչյուրը իբրև օրվա խորհուրդ նվեր ստացան Վարպետի սիրային պոեզիայի տողերով ձևավորված գեղեցիկ բացիկներ, որոնք բանաստեղծի շնորհավորանքն ու մաղթանքն են կանանց տոնի կապակցությամբ: Ներկաներին իրենց գեղեցիկ ելույթով ողջունեցին կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները: |