Միջոցառումներ - 2017
Հոկտեմբերի 17
Հոկտեմբերի 17-ին կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Մեծ բանաստեղծի մահվան 60-րդ տարելիցի առթիվ Վարպետի շիրիմին էին այցելել Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակիցները, նրա անունը կրող դպրոցի աշակերտները, ինչպես նաև Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուներ: Ելույթ ունեցան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Հանդիպումը ավարտվեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում՝ Վարպետի հյուրասենյակում, հուշերի գրքում նրա մասին հիշատակի և սրտի խոսքերի գրառումներով: Թանգարանին նաև հաճելի անակնկալ էր սպասվում՝ տիկին Կարագյան Մակվալան թանգարանին նվիրեց Միկլախո Մակլացի «Ճանապարհորդություններ» գիրքը՝ Վարպետի ընծայագրով: |