Միջոցառումներ - 2017

Նոյեմբերի 16
Թանգարանում տեղի ունեցավ «Իսահակյանը նկարիչների աչքերով» ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված բանաստեղծի մահվան 60-րդ տարելիցին: Ցուցադրվեցին թանգարանի ֆոնդերում պահվող` Մ. Սարյանի, Հր. Ռուխկյանի, Վ.Ադամյանի, Ալ. Գրիգորյանի, Ս. Առուտչյանի, Բ.Սեյրանյանի գծանկար- աշխատանքները, որոնք ներկայացվեցին առաջին անգամ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ դեկտեմբերի 16-ը: Համերգային մասում ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները` պրոֆ. Ալիսա Արզումանյանի ղեկավարությամբ: |