Միջոցառումներ - 2017
Ապրիլի 14
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում թանգարանում տեղի ունենացավ «Ավետիք Իսահակյան. փարիզյան տարիներ» խորագրով միջոցառումը:
Հայտնի է, որ 1930-36թթ. Իսահակյանն իր ընտանիքով ապրել է Փարիզում` դառնալով ՀՕԿ-ի փարիզյան մասնաճյուղի փոխնախագահը: Այդ տարիների հետաքրքիր հանդիպումների մասին շատ արժեքավոր հուշեր է գրել բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում: Փարիզյան տարիների մասին պատմող հետաքրքիր հուշերից կազմված փոքրիկ բեմականացմանը մասնակցեցին ԵՊՀ «Վարդանանք» ամումբի սաները: Հարկ է նշել, որ տեքստերը հայերենից ֆրանսերեն թարգմանել էին հենց իրենք` ուսանողները: Միջոցառմանը մասնակցեցին նաև Միսաք Մանուշյանի անվան դպրոցի աշակերտները: Նրանք ևս ֆրանսերեն և հայերեն կարդացին Միսաք Մանուշյանի բանաստեղծությունները, ինչպես նաև կնոջը` Մելինեյին ուղղված նամակը` գրված մահապատժից ժամեր առաջ: Միջոցառումը եզրափակեցին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի՝ «Պատանի ընթերցասեր» ակումբի սաները: Նրանք ներկայացրին Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունը: Հնչեցին նաև հատվածներ ֆրանսերեն: |