Միջոցառումներ - 2017

Ապրիլի 22
Ապրիլի 22-ին թանգարանում կայացավ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Այցելուները հնարավորություն ունեցան տեսնել Վարպետի անձնական գրադարանում պահվող` Հայկական հարցին վերաբերող արժեքավոր և հետաքրքիր գրքեր` հրատարակված Ֆրանսիայում, Եգիպտոսում, Իտալիայում (Վենետիկ, Ս. Ղազար), Մոսկվայում և այլ երկրներում: Ցուցադրվում են նաև Իսահակյանի ձեռագրերը և անձնական իրերը: |