Միջոցառումներ - 2017


Ավ. Իսահակյանի տուն- թանգարանում (հասցե` Զարոբյան 20) տեղի ՈՒՆԵՑԱՎ «Ուրբաթ երեկոյան` Վարպետի տանը» ծրագրի հերթական միջոցառումը` «Կնոջ առեղծվածային, սև զգեստը» խորագրով:
Ավետիք Իսահակյանի կնոջ՝ տիկին Սոֆիի շանելյան ոճով կարված սև զգեստը, որ նա ձեռք էր բերել Փարիզում ապրած տարիներին, հիացրել ու ոգևորել էր ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնի շնորհալի ուսանողներին և մոդելավորողներին:
Նրանք այդ զգեստի օրինակով էլ ստեղծել էին իրենց նոր հավաքածուն, որն առաջին անգամ ցուցադրվեց թանգարանում:
Իսկ ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնի տնօրեն տիկին Դնոյանը շատ հետաքրքիր անդրադարձ կատարեց համաշխարհային նորաձևության մեջ հայտնի՝ «փոքրիկ սև զգեստի» պատմությանը:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ