Միջոցառումներ - 2018


Թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ, նկարչուհի Ռուբինա Տեր –Բարսեղյանի «Մեր երգեցիկ այբուբենը» խոսուն խորագրով ցուցադրությունը:
Բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Ա. Խորենյանը, իսկ լեզվաբան ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը խոսեց տիկին Ռուբինայի գործունեության մասին, այս ցուցադրությունում ներկայացված աշխատանքների ստեղծագործական պատմությունը` շեշտելով, որ հեղինակը հայոց այբուբենին անդրադարձել է հասուն տարիքում` իր հոգու և սրտի կանչով:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ նկարչուհի Ռուբինա Տեր-Բարսեղյանը: Ցուցադրությունն ուղեկցվում էր հայրենասիրական մեղմ երգերով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ