Այսօր «Դե անիմացրո՛ւ» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունն էր: Նոր սերնդին հայ մեծանուն բանաստեղծի կյանքին ու ստեղծագործությանը հաղորդակից դարձնելու և նորագույն տեխնոլոգիաներով աշխատանքը խրախուսելու համար արդեն 3-րդ տարին է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը կազմակերպում է համակարգչային մրցույթ, որին մասնակցում են Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի դպրոցականները: