Սեպտեմբերի 22-ին մեկնարկեցին 2018թ. Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումները:
Թանգարան էին այցելել տարբեր տարիքի դպրոցականներ, որոնց հետ թանգարանի ավագ գիտաշխատող Շուշան Հովակիմյանն անցկացրեց զրույց հեքիաթի մասին, այնուհետև կարդաց, երեխաների անմիջական մասնակցությամբ վերլուծեցին և բեմադրեցին հայկական և ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ:
Երեխաներին հատկապես դուր եկավ բեմականացումը, քանի որ գեղեցիկ դեկորների օգնությամբ ստեղծվել էր հաճելի բեմական միջաավայր:
Այնուհետև այցելուները ծանոթացան նաև Իսահակյանի անձնական գրադարանի` եվրոպական երկրներում տպագրված գրքերի ժամանակավոր ցուցադրությանը:
|