Միջոցառումներ - 2019


Հուլիսի 4-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ջիվանու քնարը» խորագրով հանդիպում, որը վարեցին Ջիվանու տուն-թանգարանի գիտաշխատողներ Հակոբ Քերոբյանն ու Հասմիկ Սաղաթելյան-Մշեցյանը: Ներկա էր նաև Աշուղ Զարուհին՝ Ջիվանու աշակերտուհին:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը ներկայացրեց Իսահակյան-Ջիվանի առնչությունները, նաև հնչեցին Ջիվանու ստեղծագործություններից: Հանդիպումն ամփոփվեց հետաքրքիր քննարկումով:
Շնորհակալ ենք Ջիվանու տուն-թանգարանին, ինչպես նաև Ջավախքին աջակցություն հիմնադրամին նվիրվածության և նման հրաշալի միջոցառման համար:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ