Մարտի 12-ին թանգարանում կայացավ դասական երաժշտության համերգ՝ նվիրված կանանց տոնին։ «Լիբերտա» լարային քառյակի երաժիշտների կատարումները հիասքանչ տրամադրություն և գարնանային թարմություն պարգևեցին համերգի ներկաներին: Համերգային ծրագիրը հագեցած էր դասական և ժամանակակից երաժշտության նմուշներով՝ Վիվալդի, Շ. Ազնավուր, Ֆ. Սինատրա և տանգոներ։