Միջոցառումներ - 2019


Սեպտեմբերի 12-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի սրահում երկխոսում էին երաժշտությունն ու կերպարվեստը:
Թանգարանի սրահը ողողված էր Մանան Գարուկյանի ջութակի հոգեմաքրիչ ելևէջներով, իսկ ցուցասրահում գեղագիտական մթնոլորտն էին ապահովում նկարչուհու 40 գեղանկարչական ապակյա ափսեներն ու յուղաներկ աշխատանքները:
Համերգի հատուկ հյուրերն էին Քրիստինա Չթչյանը (ջութակ), Մարիա Ալավերդյանը (սոպրանո) և Գոհար Շահրամանովան (դաշնամուր): Դահլիճում ներկա էին արվեստի վաստակավոր գործիչներ, կոնսերվատորիայի պրոֆեսորներ:
Համերգ-ցուցահանդեսից հետո հյուրերը հիշարժան երեկո անցկացրին Վարպետի ծաղկազարդ և պտղառատ այգում:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ