«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում..»: Ավետիք Իսահակյան Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները Վարպետի տուն-թանգարանում աշխարհի տարբեր լեզուներով հնչեցրին Իսահակյանի ստեղծագործությունները: Թարգմանությունները կատարել էին իրենք՝ ուսանողները: