Միջոցառումներ - 2019


Թանգարանային գիշեր. ավանդույթը շարունակվում է. այցելուներին դիմավորեցին Վարպետի պոեզիայի հերոսուհիները՝ ժամանակաշրջանի հագուստով:
«Թանագարանային գիշեր 2019»-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մեկնարկեց «Գարնանային ակնթարթներ» համերգային ծրագրով՝ պատանի երաժիշտների կատարմամբ: Մասնակցում էին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջին կից՝ Վաչե Ումրշատի անվան դպրոցի սաները:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Վարպետի պարտեզում կազմակերպվեց նաև «Վարպետի խոհերն ու հուշերը» խորագրով հետաքրքիր ցուցադրություն:
Ելույթ ունեցան «Խարույկ» և «Կտոր մը երկինք» համույթները:
«Մենք ամուր ենք մեր ավանդույթներով». այսպիսի կարգախոսով այցելուներին ոգևորեց և հիացրեց «Վան» ազգագրական համույթը: Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Էդվարդ Իսաբեկյանի «Վարպետը Սևանում» գեղանկարի` լրացված իրականության շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում ARLOOPA Inc.-ի տնօրեն Արման Աթոյանը ներկայացրեց կատարված աշխատանքը, իսկ թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը՝ գեղանկարի նախապատմությունը: «Հեքիաթերեն» շարժական տիկնիկային թատրոնը ուրախ պահեր պարգևեց երեխաներին Թանգարանների միջազգային օրը:
Թանգարանների միջազգային օրն ամփոփեցին Ավ. Իսահակյանի պոեզիայի հերոսուհիները՝ պատմելով իրենց մասին: Օրվա ավարտին տուն-թանգարան այցելեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Միջոցառումների անցկացմանն աջակցեցին «Համահայկական կամավորական միության» կամավորները, ինչպես նաև կամավորներ տարբեր կրթական հաստատություններից:



«Թանագարանային գիշեր 2019»-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մեկնարկեց «Գարնանային ակնթարթներ» համերգային ծրագրով՝ պատանի երաժիշտների կատարմամբ:
Մասնակցում էին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջին կից՝ Վաչե Ումրշատի անվան դպրոցի սաները:



Ավանդույթը շարունակվում է. այցելուներին դիմավորեցին Վարպետի պոեզիայի հերոսուհիները՝ ժամանակաշրջանի հագուստով:


Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Վարպետի պարտեզում կազմակերպվեց նաև «Վարպետի խոհերն ու հուշերը» խորագրով հետաքրքիր ցուցադրություն:


Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ելույթ ունեցան «Խարույկ» և «Կտոր մը երկինք» համույթները:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ