Միջոցառումներ - 2019


Կարևորելով թանգարան-դպրոց համագործակցությունը, մշակութային հաստատությունների ունեցած դերը սերնդի համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում՝ այս տարի ևս հյուրընկալել էինք Հայաստանի տարբեր մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի ուսուցիչների:
Մանկավարժների հետ հանդիպումն անցավ երկխոսության, քննարկումների ձևաչափով, որի նպատակն էր համատեղ միջոցառումների, վիկտորինաների, դաս-քննարկումների, կրթական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը: Հանդիպումը երկուստեք արդյունավետ էր՝ մտքերի փոխանակման և նոր գաղափարների իրագործման առումով ևս։


Գլխավոր էջ | Էջի սկիզբ