Սեպտեմբերի 28-ին և 29-ին Հայաստանը միացավ «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագրին: Այս տարի ծրագիրն իրականացվում էր «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն անմասն չմնաց սույն միջոցառումներից՝ միանալով մշակութային և պատմական ժառանգության պահպանման առաքելությանը:
Առաջին միջոցառում կոչվում էր «Բալատանը՝ Իսահակյանի հետ», որն իրականացվեց «Բալատուն / Balatoon cherry-house» սրճարանում: Նպատակն էր՝ ներկայացնել Վարպետի գրական ժառանգությունը ժամանցի վայրում: Սրճարանի այցելուները հնարավորություն ունեցան սեպտեմբերի 28-ին՝ ողջ օրվա ընթացքում, ընթերցելու Վարպետի՝ իրենց սեղաններին և գրադարակում դրված ստեղծագործությունները՝ հատորյակները, ինչպես նաև Վարպետի կյանքի և ստեղծագործության մասին պատմող ավելի քան 10 գիրք:
Շնորհակալ ենք «Բալատուն» սրճարանի տնօրինությանը նախաձեռնությանը միանալու համար:
|