Միջոցառումներ - 2019

Սեպտեմբերի 29
Սեպտեմբերի 29-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ «Pajama Party»-ն: 5-11 տարեկան երեխաները հագել էին իրենց գիշերազգեստներն ու քնելուց առաջ ուշադրությամբ լսում էին հեքիաթներ՝ ֆրանսիական, բուլղարական և հնդկական: Սենյակը կահավորված էր այնպես, որ երեխաներն իրենց հեքիաթում էին զգում: Հեքիաթները լսելուն հաջորդեց նկարչության ժամը. պատկերեցին իրենց վրա ամենաշատը տպավորություն գործած հերոսին: Իսկ վերջում դիտեցին Վարպետի «Արջն ու օձը» անիմացված առակն ու «անուշ քուն մտան»: Հ.գ. Հեքիաթներն ընթերցեց տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: |