«Արեգնածին» ակումբի գրական-ստեղծագործական դասընթացի հրավերը Իսահակյանի տուն թանգարանի հարկի տակ էր:
Հայ մարդու գոյության իմաստն ու առավելությունը մեր մեծերի՝ Ավետիքի Իսահակյանի, Երվանդ Քոչարի, Եղիշե Չարենցի ստեղծագործ կյանքի ճշմարտություն է, որ ժառանգվում է նոր սերնդին: Սասունցի Դավթի արձանը դյուցազնավեպի հերոսների կերպն ու կերպարն է, որ ներշնչում է լինել անահ ու քաջազուն՝ ժամանակների մեջ հաղթել ու առաջ նայել…
Այս են ավանդել Ավետիք Իսահակյանն ու Եղիշե Չարենցը, երբ ընթերցողի սեղանին էին դնում օրերի շնչով «Սասունցի Դավիթ» էպոսի իրենց մշակումները:
Հրավերին ներկա էին Երևանի էրեբունի համայնքի թիվ 35 և 45 դպրոցների սաները և Նարեկացի արվեստի միության «ՔՆԱՐ» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը:
Վարպետի հակի տակ իմաստավորվում է լինելիության կյանք ու ժամանակ…
|