Միջոցառումներ - 2020



   

Այսօր Վարպետի հիշատակի օրն է... Մեծ բանաստեղծի սիրտը միշտ բաբախեց իր երկրի ու ժողովրդի մեծ սիրով, նրա ճակատագրի և ապագայի մտահոգությամբ։ Նրա հոգին այսօր էլ իր ժողովրդի, նրա պայքարի հետ է, նրան զորավիգ։ Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի լինել Զինվոր հասարակ. Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ Անիի հզոր պարիսպների տակ: Եվ հուր վրեժով Զարկեի դարե՛ր, զարկեի դարե՛ր, Եվ բյուր վերքերով Ընկնեի վսեմ պարիսպների տակ. Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ Անիի անմահ պարիսպների տակ… Ավ. Իսահակյան Կոմիտասի անվան Պանթեոնում մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեծ մտածողի և հայրենաշունչ բանաստեղծի շիրիմին:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ