Միջոցառումներ - 2020



Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության այս օրերին հանդես է գալիս ամենօրյա հետաքրքիր, բազմաբովանդակ նախաձեռնություններով ու հրապարակումներով: Մեր ֆեյսբուքյան էջի յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր տարիքին, հետաքրքրություններին համապատասխանող նյութեր՝ խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ, գրական նյութեր, կատակներ, ֆիլմեր ու մուլֆիլմեր, վայելել բարձրակարգ երաժշտություն, «պտույտ» կատարել թանգարանի ամենանվիրական անկյուններում: Թանգարանի առցանց բոլոր ծրագրերը միտված են մշակութային առօրյայի ապահովմանն ու թանգարանի հասանելիության խնդրի կարգավորմանը յուրաքանչյուրի համար՝ անկախ տարիքից, սեռից, կարողություններից ու հետաքրքրությունից։ Թանգարանը մտածել է նաև տեսողության խանգարումներ ունեցող այցելուների մասին՝ ներկայացնելով «Հասանելի բոլորին» շարքը, ինչպես նաև՝ արևմտահայերենով հրապարակումներ սփյուռքահայ մեր հայրենակիցների համար:
Յուրաքանչյուր օր ֆեյսբուքյան էջում տեղադրվում են Վարպետի կյանքին և ստեղծագործությանը, հայ և համաշխարհային մեծություններին առնչվող գրական նյութեր՝«Հայ մեծեր, մեծ բարեկամություն»՝ «Տարեգիր. հայ և համաշխարհային մեծություններ», աֆորիզմներ, հումորներ՝ «Կատակում է Վարպետը» , «Դեսից Դենից» խորագրերով, հուշեր: Ֆեյսբուքյան էջի հետևորդները հնարավորություն ունեն ծանոթանալու թանգարանում որպես սուրբ մասունք պահվող բացառիկ ցուցանմուշների պատմությանը՝«Մի ցուցանմուշի պատմություն», «Պտույտ թանգարանում» ծրագրերի շնորհիվ: Թանգարանի ֆեյսբուքյան էջում արդեն հասանելի է նաև «360°» խորագրով վիրտուալ շրջայցը, որի շնորհիվ այցելուն կարող է «հայտնվել» մեծ գրողի երևանյան տուն-թանգարանում:

   
         
     

Առցանց տիրույթում թանգարանի առաջարկած մրցույթներին ակտիվորեն մասնակցում են նաև միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները՝ «Ես գիրք եմ կարդում», «Իսահակյանական ընթերցումներ»,հանդես գալով նաև իրենց արձակ և չափածո ստեղծագործություններով՝ «Գույն և բառ», «Պոեզիան ապրեցնում է» նախագծերի շրջանակներում: «Լսիր լավ երաժշտություն» խորագրի ներքո նրանք հնարավորություն ունեն նաև վայելելու Ավ․ Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, լսել պոեզիայի ընթերցումներ, դիտել հետաքրքիր հուշեր աթնացնող գեղարվեստական ֆիլմեր, համերգներ, հարցեր ուղղել հոգեբանին՝ առցանց հանդիպման ընթացքում:

   
         
     

Մեր անուշիկ փոքրիկները նաև մասնակցում են նկարչական և ասմունքի մրցույթների՝ «Խաղ-մրցույթ», «Իմ Իսահակյանը», վիկտորինաների՝«Արի՛ խաղանք» խորագրի ներքո, պատրաստում են նվեր մայրիկի համար՝ «Նվիրում եմ մայրիկիս»: Մեր էջին հետևող փոքրիկներն անգամ իրենք են հանդես գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով (12 ամյա Արսենը, օրինակ,Հայ մեծերին նվիրված խաղն էր պատրաստել, Լիսանան՝ թանգարանի շենք եռաչափ պատկերն էր մոդելավորել):


   
         
     

Սահմանափակումների առաջին իսկ օրվանից թանգարանն իր ակտիվ գործունեությունն է իրականացնում առցանց տիրույթում: Թանգարանի աշխատակիցների կողմից առցանց տիրույթում ամեն օր կազմակերպվում են նոր մրցույթներ, մարտահրավերներ, վիկտորինաներ՝ հաշվի առնելով թանգարանի այցելուների առաջարկները, հետաքրքրություններն ու պահանջը՝ ամենօրյա մոնիթորինգի արդյունքում։
Այս օրերին տուն-թանգարանն ակտիվորեն համագործակցում է նաև մյուս թանգարանների հետ՝ նախաձեռնելով առցանց նոր, հետաքրքիր կրթական և ճանաչողական ծրագրեր, որոնք էլ ավելի կգրավեն այցելուներին։

   
         
     

Իսահակյանի տուն-թանգարանը ևս յուրաքանչյուր օր հրապարակում է տվյալ օրվա սպասվելիք նյութերի ցանկը։

Հետևեք մեր առցանց գործունեությանը հետևյալ հասցեներով՝  Facebook –  House-Museum of Avetik Isahakyan, Instagram – Isahakyanhouse,  Web – www.isahakyanmuseum.am, Youtube – Isahakyan Museum, Dasaran.am – Ա. Իսահակյանի տուն-թանգարանի: