Միջոցառումներ - 2021

Հունլսի 16
Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից լույս ընծայված՝ Ավետիք Իսահակյանի՝ ակադեմիական հրատարակության (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021թ.) «Երկերի լիակատար ժողովածու» -ի XIII և XIV հատորների շնորհանդեսը, հատորներն ընդգրկում են Վարպետի 1889-1957 թթ. գրած շուրջ 869 նամակ: Հանդիպումը հագեցած էր, լի բազում հուշերով Իսահակյանի մասին, նամակների ընթերցմամբ և երաժշտական կատարումներով: |