Միջոցառումներ - 2022


Մայիսի 16-ին Հուշարձանների պահպանությանը նվիրված միջոցառումն այս անգամ տեղի ունեցավ թանգարանից դուրս` Շիրակի մարզի պատմամշակութային համալիրներից մեկում` Հառիճավանքում (Ղփչաղավանք), որտեղ ժամանակին սովորել է Ավետիք Իսահակյանը: Թանգարանի աշխատակիցները ծանոթացան, շրջեցին ճարտարապետական հրաշալի կոթողի տարածքում:
Վանական դպրոցի սաների համար հանդես եկան դասախոսությամբ, ինչպես նաև ներկայացրին լուսանկարների ցուցադրություն` թանգարանի ֆոնդերում պահվող` Հառիճի վանքի և Շիրակի տարածաշրջանի պատմամշակութային կոթողների: Առաջիկայում նախատեսվում է նաև վանական դպրոցի սաների այցը տուն-թանգարան:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ