Միջոցառումներ - 2022


Մայիսի 21-ին տեղի ունեցավ Թանգարանների գիշեր համաեվրոպական ակցիան, որի շրջանակներում թանգարանը հանդես եկավ հետևյալ միջոցառումներով.
1. Համերգ`«Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնի մասնակցությամբ:
Նշված կազմակերպության շահառու երեխաների կողմից իրականացվեց համերգ` ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ (կոմպոզիտորներ` Հռիփսիմե Խրիմյան, Եվա Գևորգյան)
2. Նկարչական ցուցահանդես` Ավ. Իսահակյանի առակների և հեքիաթների թեմաներով, վարպետաց դաս, կոլեկտիվ աշխատանք նկարիչ Վիկա Բաղոյանի մասնակցությամբ:
Ցուցադրվեցին Վիկա Բաղոյանի նկարազարդումները` Ավ. Իսահակյանի հեքիաթների և առակների հիման վրա: Կայացավ վարպետաց դաս` թանգարանի այցելու երեխաների հետ:
3. Բեմականացում` Ավ. Իսահակյանի «Լիլիթ» լեգենդի` մասնակցությամբ Սարգիս Շողունցի, Սիփան Զադոյանի և Նունե Հակոբյանի:
4. Փողկապների ցուցադրություն / Իսահակյանի անձնական հավաքածու/ Փողկապների պատմությունը, մրցույթ-խաղ` «Ինչպես կապել փողկապ» Խաղ-մրցույթի հաղթողները ստացան նվեր` Ֆրանս-հայկական պետական քոլեջի ուսանողների պատրաստած փողկապները:
5. Համերգ` Մհեր Սամվելյանի հեղինակային ստեղծագործությունների Համերգի ընթացքում հնչեցին երգահան, դաշնակահար Մհեր Սամվելյանի ստեղծագործությունները:
6. Պարի ուսուցում` տանգո, «Ծիրանի ծառ» պարային ստուդիա, ղեկավար` Անահիտ Աղաբեկյան Այցելուները սովորեցին ամենասիրված պարերից մեկը` տանգո:
7. Համերգ` Վահագ Ռաշի մասնակցությամբ:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ