Միջոցառումներ - 2024


Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ կազմակերպվեց հրաշալի միջոցառում` Վարպետի ծննդավայրին կից` Իսահակյան բնակավայրում։
Բանաստեղծի հայրենի` Իսահակյան բնակավայրում` հենց իր կիսանդրու մոտ, տեղի ունեցավ «Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդեսը։ Մուլտֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի միջոցներով։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության, մշակութային ժառագության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ` Նաիրա Կիլիչյանը, Վարպետի տուն-թանգարանի տնօրեն` Արմենուհի Ավետիսյանը, թանգարանի աշխատակազմը, ՀՀ Շիրակի մարզի մարզպետի տեղակալներ` Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Իսահակյան բնակավայրի ղեկավարը։




Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունեց և մարզպետի գնահատանքի խոսքը փոխանցեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Մարալիկ համայնքի արվեստի դպրոցի սաները, Իսահակյան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները։ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը` գեղ. ղեկավար Վահե Հայրապետյան, իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին ներկաներին։ Մուլտֆիլմը թարգմանված է նաև ժեստերի լեզվով։ Անչափ ոգևորիչ էր, որ առաջին ցուցադրությունը կազմակերպվել էր հենց բանաստեղծի հայրենի գյուղում՝ Անի համայնքի Իսահակյան բնակավայրում, որտեղ անցել է Վարպետի մանկությունն ու պատանեկությունը։
Սեպտեմբերի 30-ին` Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ևս ցուցադրվեց մուլտֆիլմը։ Ցուցադրությանը ներկա էին Երևանի Ն. Գոգոլի անվան դպրոցի սաները և բազում իսահակյանասերներ։
Մուլտֆիլմի սցենարի հեղինակներն են` Ռուզաննա Մեսրոպյանը
Աննա Սարոյանը
Երգերի հեղինակներ`
Եվա Գևորգյան
Ջուլիետա Ավագյան
Անիմատոր-մուլտիպլիկատոր`
Մանէ Հարությունյան
Նկարիչներ`
Մանէ Հարությունյան
Քրիստինե Առաքելյան
Տեքստերը կարդաց`
Սարգիս Նաջարյանը
Երգերը կատարեցին`
Աստղիկ Լալազարյանը
Նոյ Մուրադյանը
Կատրին Պողոսյանը
Մարիա Ստեփանյանը
Ժակլին Հովսեփյանը
Ժեստերի լեզվի թարգմանիչ՝ Սրբուհի Ղազարյան
Գործիքավորող՝
Վահե Հայրապետյան
Երգերը ձայնագրվել են
Հայաստանի հանրային ռադիոյում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մուլտֆիլմը համալրելու է թանգարանի կրթական ծրագրերի շարքը։



Գլխավոր էջ | Էջի սկիզբ