Միջոցառումներ - 2025


Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Իրանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ, Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առթիվ Թեհրանում անցկացվեցին Իսահակյանական միջոցառումներ, որոնց շրջանակում Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունով տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառման շրջանակում ելույթով հանդես եկան Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և գրքի թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը: Միջոցառմանը նախորդեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի շրջայցն Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունում, ինչպես նաև հանդիպումը կազմակերպության տնօրենի հետ: Հանդիպման ընթացքում նախանշվեցին թանգարանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր:
Տեղի ունեցավ նաև Իրանում ՀՀ դեսպան պարոն Գրիգոր Հակոբյանի, թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանի, թանգարանի ֆոնդային գիտաշխատող Ջեմմա Մելքոնյանի հանդիպումը Իրանի գորգերի թանգարանի տնօրենի հետ, քննարկվեցին համագործակցության կարևոր ծրագրեր:
Միջոցառումների շարքը շարունակվեց Թեհրանի հայկական համայնքում, «Րաֆֆի» միության նախաձեռնությամբ, շրջայց իրականացվեց հայկական դպրոցներում, դպրոցներին նվիրվեց նոր հրատարակված գիրքը, այնուհետև «Րաֆֆի» միության դահլիճում մասնակիցները դիտեցին թանգարանի ստեղծած «Վարպետը» անիմացիոն ֆիլմը: 


Գլխավոր էջ | Էջի սկիզբ