Միջոցառումներ - 2025


Մարտի 21-ին՝ «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» նախագծի շրջանակում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «1000 օրիգամի կռունկներ» կրթական ծրագիրը․ ծրագրի համակարգող՝ Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան, ծրագրի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան։ «Արևմոդելս» ՀԿ-ի կողմից կազմակերպված այս նախաձեռնությունը նվիրված էր օրիգամիի արվեստի միջոցով ներառականության խթանմանը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանության դեսպանորդ Դաբիդե Ցունակակեն, մշակութային հարցերի բաժնի քարտուղար Լուսինե Ղանդիլյանը, «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, օրիգամիի վարպետ Արթուր Կարապետյանը և այլ հյուրեր։ Հյուրերը թանգարանում ծանոթացան նաև թանգարանային հավաքածուում պահվող ճապոներեն գրքերին, ճապոնական արձանիկներին, հիացան ճապոնական գրականությամբ, որն Իսահակյանը բերել է Գերմանիայից։ 


Գլխավոր էջ | Էջի սկիզբ