Միջոցառումներ - 2025


Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 4-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սոֆյա` Ավետիքի բարի հրեշտակը» գրքի շնորհանդեսը։
Հեղինակը Վարպետի թոռն է` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը։ Սա առաջին գիրքն է, որը պատմում է Ավետիք Իսահակյանի կնոջ` Սոֆյա Իսահակյանի մասին։
Բացառիկ կին, մայր և աշխարհի ամենաբարի տատիկը. տիկին Սոֆյայի մասին խոսելիս Ավիկ Իսահակյանը մեծ հիացմունքով և հուզմունքով է հիշում նրան։
Հանդիպումը Վարպետի թոռան հետ լի էր տիկին Սոֆյայի մասին հետաքրքիր բացահայտումներով և ներկաների մեծ ոգևորությամբ։
Ուրախությամբ հայտնում ենք, որ գիրքը կարող եք ձեռք բերել` այցելելով Ավ. Իսահակյանի տուն-թանգարան։ Գործում է նաև առաքում։



Գլխավոր էջ | Էջի սկիզբ