Միջոցառումներ - 2025


Դեկտեմբերի 4-ին ամփոփվեց Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Վարպետի պատմասացության արվեստը՝ բիզնես և մասնագիտական աճի ուղենիշ» ուսանողական էսսեների մրցույթը։ Մրցույթին մասնակցում էին բակալավրի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, որոնք Իսահակյանի հեքիաթների, առակների, լեգենդների ու հումորային պատմությունների հիման վրա վերլուծել են ժամանակակից բիզնեսի և անձնային աճի թեմաները։
Մրցույթի արդյունքները․
Առաջին տեղ - Գայանե Տաշյան (200 000 դրամ)
Երկրորդ տեղ - Տաթև Ազիզբեկյան (150 000 դրամ)
Երրորդ տեղ - Մարիա Դերվիշողլյան (100 000 դրամ)
Լավագույն աշխատանքները ընդգրկվել են «Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» հայերեն և անգլերեն ձեռնարկներում, որոնք նախատեսվում է ներառել ՀՀ պետական մասնագիտական կրթական ծրագրերում:
Ձեռնարկի առաջաբանի հեղինակներն են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) MBA ծրագրի ղեկավար, ռազմավարության ու հաղորդակցությունների դասախոս Սերգեյ Թանթուշյանը։
Էսսեների հեղինակներն են Արտակ Շաքարյանը, Արևիկ Համբարձումյանը, Աննա Կոնջորյանը, Արփի Կարապետյանը, Մարիանա Էդիլյանը, Մարիամ Դիլբանդյանը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցան նաև երկու պանելային քննարկումներ, որոնց մասնակցում էին
• ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը
• Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը
• «Մշակույթը՝ գործոն» ՀԿ նախագահ, ծրագրի հեղինակ Աննա Սեթաղյանը
• Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, ռազմավարական հաղորդակցությունների դասախոս Սերգեյ Թանթուշյանը
• «Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» ձեռնարկի խմբագիր Աննա Խաչյանը
• Բանասեր, մանկավարժ, դպրոցական դասագրքերի հեղինակ Արսեն Վարդանյանը
• Մրցույթի առաջին 3 տեղերը զբաղեցրած դափնեկիր մասնակիցները:

Քննարկումը վարեց՝
բ.գ.թ Հովհաննես Հովակիմյանը

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությունը ժամանակակից բիզնես մտածողության մեջ նոր ձևաչափով ընդգրկելու համար։ 


Գլխավոր էջ | Էջի սկիզբ