Թանգարանային աշխարհի ամենասիրելի տոնը՝ Վարպետի տանը
«Թանգարանների գիշերը» և Թանգարանների միջազգային օրը՝ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ, Վարպետի տուն-թանգարանում նշանավորվեցին թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրության ու «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրության բացման արարողություններով, ինչպես նաև թատերական ու երաժշտական միջոցառումներով, իսկ այգում իրականացվեց ինստալացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։
Թանգարանի հյուրերն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Ավիկ Իսահակյանը, և բազմաթիվ այցելուներ։
|