Միջոցառումներ - 2025


Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առթիվ անցկացվեցին հոբելյանական միջոցառումներ․ շրջանառության մեջ դրվեց «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով նամականիշը, ինչպես նաև կայացավ ոսկե հուշադրամի հանդիսավոր հանձնման արարողությունը։
Նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ դրվեց Վարպետի 150-ամյակին նվիրված հատուկ նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով։ Նամականիշի վրա պատկերված է Ավ. Իսահակյանը, առկա են «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ», «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները (հայերեն և անգլերեն)։ Նամականիշի դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է։
Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ» ընկերության խորհրդի անդամ Վիկտորյա Պողոսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միջոցառումների շրջանակում նաև տեղի ունեցավ ոսկե հուշադրամի հանդիսավոր հանձնման արարողությունը։ Հուշադրամի էսքիզների հեղինակները Կարապետ Աբրահամյանը (դիմերես) և Լուսինե Լալայանն են (դարձերես)․ հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում։ Ծրագրում ներառված էր նաև երաժշտական ընդմիջում․ կատարումներով հանդես եկավ թանգարանի կամավոր աշխատակից, ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) Գոհար Հարությունյանը։ Տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի կենդանության օրոք նկարահանված բացառիկ կադրերի պրեմիերան և «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն–հայերեն տարբերակի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն ու Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։ 


Գլխավոր էջ | Էջի սկիզբ