Միջոցառումներ - 2025

Հոկտեմբերի 30
Հոկտեմբերի 30-ին Ավ․Իսահակյանի տուն-թանգարանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և Երևանի Ավ. Իսահակյանի անվան N16 ավագ դպրոցի հետ համագործակցությամբ, հանդես եկավ միջոցառումների հատուկ ծրագրով՝ նվիրված մեծ գրողի 150-ամյակին։
Օրը սկսվեց հոբելյանական քայլերթով, որից հետո երթի 150 մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Վարպետի շիրիմին: Հարգանքի տուրքին ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վարպետի թոռ Ավիկ Իսահակյանը, Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, Ավ.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը և իսահակյանասեր հանրությունը: |








