Միջոցառումներ - 2026


Սեպտեմբերի 23-ին՝ «Գիտության շաբաթ» ծրագրի շրջանակում տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանը ունեցավ հետաքրքիր և բովանդակալից բանախոսություն՝ նվիրված Ավետիք Իսահակյանի անձնական գրադարանին՝ «Իսահակյանի անձնական գրադարանը որպես մշակութային ժառանգություն» թեմայով։ Զեկույցը ոչ միայն գրքերի հավաքածուի, այլև մեծ գրողի մտավոր ու հոգևոր աշխարհի կարևոր վկայության մասին էր։
Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք,որ գիրքը պահպանում է մարդու և մի ամբողջ ժամանակաշրջանի հիշողություն։ Շնորհակալություն ենք հայտնում բանախոսին՝ բովանդակալից զեկույցի, և բոլոր ներկաներին՝ ջերմ մթնոլորտի համար։  


Գլխավոր էջ | Էջի սկիզբ