Միջոցառումներ - 2026


Սեպտեմբերի 25-ին Թալին համայնքի Իրինդ գյուղում կայացավ «Մի գյուղի պատմություն» խորագրով ջերմ և հուզիչ հանդիպում՝ նվիրված Ավետիք Իսահակյանի և Խաչիկ Դաշտենցի՝ Իրինդում անցկացրած գեղեցիկ օրերին։ Օրը տոն էր թե՛ տեղացիների, թե՛ հյուրերի համար, քանի որ մեկ հարկի տակ միավորվել էին հիշողությունները, գրականությունը, ջերմ ու մտերմիկ զրույցները։
Միջոցառման ընթացքում իրենց թանկ հուշերով կիսվեցին մեր հատուկ հյուրերը՝ Վարպետի թոռ Ավիկ Իսահակյանը, և Խաչիկ Դաշտենցի դուստր՝ Անահիտ Դաշտենցը։
Գրական մթնոլորտը երաժշտական գեղեցիկ կատարումներով ամբողջացրեց բանասեր, գրականագետ և երաժիշտ Պերճ Թյուրաբյանը։ Ցերեկույթի ընթացքում հանդես եկան նաև Իրինդի մշակույթի տան սաները՝ անզուգական Սասնա պարերով։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանը ներկայացրեց հետաքրքիր զեկույց «Այստեղ հանդիպեցին Իսահակյանն ու Դաշտենցը» վերնագրով։
Միջոցառումը զարդարեց Իրինդի մշակույթի տանը բացված լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Իսահակյանի, Դաշտենցի և գյուղի բնակիչների պատմական լուսանկարները:
Շնորհակալություն ենք հայտնում Թալինի համայնքապետարանին և Իրինդի գյուղապետարանին՝ արդյունավետ համագործակցության և հյուրընկալության, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ օրն այսքան հիշարժան դարձնելու համար։  


Գլխավոր էջ | Էջի սկիզբ