Մայիսի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» էպիկական-վոկալ պոեմի թատերականացված բեմադրության առաջնախաղը։
Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսին ներկայացվեց ռուս հանճարեղ կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի բացառիկ ստեղծագործությունը՝ գրված մեծն Վարպետ Ավետիք Իսահակյանի խոսքերով:
Թանգարանի իսահակյանական միջավայրը մեկ երեկոյի ընթացքում վերածվեց արվեստների յուրահատուկ խաչմերուկի, որտեղ միաձուլվեցին պոեզիան, երաժշտությունն ու թատրոնը՝ ստեղծելով խորապես հուզիչ և դրամատիկ մթնոլորտ։
«Երկիր Հայրական» պոեմը կազմված է Իսահակյանի տարբեր տարիներին գրված 11 բանաստեղծություններից՝ մանկության, մոր, հայրենիքի, նախնիների ու նրանց հանդեպ անսահման սիրո մասին։
Նախագծի հեղինակ, Գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան
Մենակատար՝ Հայկ Տիգրանյան (բաս)
Մենակատար՝ Հովհաննես Անդրեասյան (տենոր)
Դաշնակահար՝ Լյուսիա Շահնազարյան
Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները հնչեցին նաև պոեմի բեմադրիչ Արսեն Ղազարյանի կատարմամբ։
Նախագիծն իրականացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ:
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին՝ Վարպետի տանը այս բացառիկ երաժշտական և պոետական հանդիպման մասնակիցը դառնալու համար։
|